Արթիկում «Շակալը» կփրկի ՔՊ-ին
Հրապարակը գրում է. Դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում Շիրակի մարզի Արթիկ համայնքում
որեւէ ուժ ինչպես հայտնի է 50+1 ձայն չի հավաքել եւ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն կա․ ամենաշատ ձայնը տարել է ՔՊ-ն՝ 41, 61 տոկոս, «Միասնական Արթիկ» դաշինքը՝ 23,38, «Հանուն հանրապետության»-ը՝ 13,73, Ազատականը՝ 11,92 տոկոս։
Չնայած մենք տեղեկություններ էինք ստանում, որ արթիկցիները դեմ են, որ խոշորացված համայնքը ղեկավարի ծնունդով պեմզաշենցի ՔՊ-ականը եւ բանակցությունները գնում էին այն ուղղությամբ, որ մի կողմ է պետք դնել կուսակցական-գաղափարական տարաձայնությունները եւ համայնքի կառավարումը շնորհել ամենամեծ համայնքի՝ Արթիկի խնդիրներին քաջածանոթ մեկը, դիցուք «Միասնական Արթիկ» դաշինքով առաջադրված Մխիթար Վարագյանը, սակայն քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ իշխանության ճնշումները թողել են իրենց ազդեցությունը եւ Նիկոլ Փաշինյանի դաշնակից Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությամբ առաջադրված թեկնածու, գործող փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանը, ով արթիկցիներին հայտնի է «Շակալ» մականվամբ, համաձայնության է եկել ՔՊ-ի հետ եւ վաղն առավոտյան կհայտարարի կոալիցիայի մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց