Պատմեցին, որ «օպերացիան» ղեկավարել է աներձագը, գլխավոր ծեծողը եղել է թիվ 1 ուսապարկ Վահագն Ալեքսանյանը
Հրապարակը գրում է. ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին հերթական միջադեպը տեղի ունեցավ։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում իշխանական պատգամավորները եւ նրանց օգնականները՝ մոտ 3 տասնյակ, ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի պատգամավորների 3 օգնականներին։ Միջադեպը սկսվել է նրանից, որ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանին ու Սիսակ Գաբրիելյանին թվացել է, թե տղաներն իրենց թարս են նայել միջանցքում եւ չեն ընդունել իրենց բարեւը։ Տեղում փորձել են հաշիվ պահանջել, օգնականներն ասել են, որ դա նրանց թվացել է։ Սակայն բացատրությունը համոզիչ չի թվացել, եւ ՔՊ-ականները դիմել են խորամանկության։ Ռուբեն Ռուբինյանի օգնականի միջոցով կապվել են ընդդիմադիրների օգնականների հետ, կանչել Ռուբինյանի աշխատասենյակ՝ իբր միջադեպը հարթելու, եւ մոտ 30 հոգով հարձակվել են նրանց վրա ու ծեծել։ Սեռական հայհոյանքները լսելի են եղել ԱԺ միջանցքներում։
Պատմեցին, որ «օպերացիան» ղեկավարել է աներձագը, գլխավոր ծեծողը եղել է թիվ 1 ուսապարկ Վահագն Ալեքսանյանը, ակտիվ մասնակցել են Սիսակ Գաբրիելյանը, Արմեն Խաչատրյանը եւ այլք։ Արմենուհի Կյուրեղյանի օգնականը՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը, դեմքի շրջանում վնասվածքներ է ստացել, շտապօգնություն են կանչել։ Ռուբինյանն աշխատասենյակում չի եղել, իսկ ԱԺ-ում ծառայող ՊՊԾ-ի տղաները թեպետ լսել են գոռոցներն ու հայհոյանքը, սակայն միջամտել են այն ժամանակ, երբ ԶԼՄ-ները հայտնվել են դեպքի վայրում։
Երեկ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը հարցին՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելո՞ւ են, ասաց՝ ԶԼՄ-ների հրապարակումներն արդեն իսկ հաղորդում են։ Ավելի ուշ մի խումբ ՀՅԴ-ականներ հավաքվել էին ԱԺ շենքի մոտ եւ ՔՊ-ականներին կոչ էին անում դուրս գալ ու բացատրություն տալ, թե ինչու են խաբեությամբ տղաներին կանչել սուրճ խմելու, ապա ծեծի ենթարկել։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը