Ալեն Սիմոնյանին, ում ճանաչում եմ 25 տարի, խորհուրդ կտամ զգույշ լինել ու, ինչ-որ հայտարարություններ անելիս, չմոռանալ, որ ինքը ՀՀ ԱԺ նախագահն է․ Բորիս Ավագյան
Ալեն Սիմոնյանին, ում ճանաչում եմ 25 տարի, խորհուրդ կտամ զգույշ լինել ու, ինչ-որ հայտարարություններ անելիս, չմոռանալ, որ ինքը ՀՀ ԱԺ նախագահն է․ Բորիս Ավագյան
Ալեն Սիմոնյանի հայտարարությունը որևէ ձևով չի կարող անդրադառնալ մեր գերիների վրա։ Այս մասին Presstime.am-ի հետ զրույցում հայտարարեց գնդապետ Բորիս Ավագյանը՝ մեկնաբանելով Սիմոնյանի մասնակցությամբ սկանդալային տեսանյութն ու պատասխանելով հարցին, թե ինչպես կարող են նրա հայտարարություններն ազդել մեր այն տղաների վրա, ովքեր դեռ գերության մեջ են։
Իսկ զուտ մարդկային տեսանկյունից ինչպե՞ս կարելի է մեկնաբանել նրա հայտարարությունները, Ավագյանն ասաց․ «Ալեն Սիմոնյանին ճանաչում եմ արդեն մոտ 25 տարի։ Նրան խորհուրդ կտամ զգույշ լինել ու, ինչ-որ հայտարարություններ անելիս, չմոռանալ, որ ինքը ՀՀ ԱԺ նախագահն է»։
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք սա Սիմոնյանի անձնական կարծիքն է, թե իշխանության տեսակետն է, Ավագյանն ասաց, որ Սիմոնյանն իշխանության ներկայացուցիչ է, մեզ մոտ խորհրդանական երկիր է, նա խորհրդարանի նախագահն է, կարծիք է արտահայտել․ «Երևի պետք է մեկնաբանի, թե ինչ նկատի ուներ։ Հիմա կարող է ասել, որ տեսանյութի նարեզկա են արել»։
Դիտարկմանը, որ Սիմոնյանն արդեն մեկնաբանություն է տվել ու պնդում է, որ մոնտաժված է, Ավագյանն ասաց, որ նա պետք է մեկնաբանի, թե ինչ է նկատի ունեցել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց