Գործ ունենք թշնամուց վախեցած իշխանության հետ. Արծվիկ Մինասյան
Գործադիր իշխանությունը և քաղաքական մեծամասնությունն իրենց պահում են անպատասխանատու։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ իրենց առաջարկած հայտարարությունը պետք է օգտագործվեր, որ ոչ միայն պատասխան տրվեր Ալիևին, այլև հստակ համահայկական ուժի համախմբմանն ուղղված գործողություն պետք է իրականացվեր։
«Այս նախագծում շատ հստակ պահանջ կա։ Հայաստանի գործադիր իշխանությունից պահանջվում է, որ զերծ մնան որևէ համաձայնությունից, բանակցությունից, որտեղ կխախտվի ՀՀ-ի ինքնիշխանությունը, մեր անկախության հռչակագրով ամրագրված հայ ժողովրդի հավաքական կամքը, Արցախի ժողովրդի ինքնորոշման երաշխավորված իրավունքի իրացումը, կդատապարտվի Արցախի տարածքների օկուպացիան»,-նշեց Արծվիկ Մինասյանը։
Պատգամավորը նկատում է, քանի որ գործ ունենք մի իշխանության հետ, որը թշնամուց վախեցած է, ապա նրանցից անիմաստ է սպասել, որ հերոսություն կգործեն։ Արծվիկ Մինասյանը նշում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է հայտարարեն, որ չի կարող լինել որևէ համաձայնություն, որն ինքիշխանությունը, տարածքային ամբողջականությունը կարող է խախտել։
«Երբ քո երկրից ոչ մի ձայն չեն լսում, ոչ մի գնահատական, ոչ մի դատապարտում ու պահանջ չի լսում, միջազգային հանրությունն ասում է՝ դե ուրեմն իրենք իրար հետ լավ էլ լեզու են գտել»,-ասաց պատգամավորը։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը