Գավառում ՔՊ-ն հաղթել է ՔՊ-ին. ինչ դեր են ունեցել Բանդուրյան եղբայրները
«Հրապարակ» թերթը գրում է. «Գավառում նախընտրական փուլը դրամատիկ էր՝ գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը մի քանի հովանավոր ուներ, մասնավորապես՝ ՔՊ պատգամավոր, ՄԱԿ նախկին նախագահ Գուրգեն Արսենյանը, որը երաշխավորել էր, որ իր նախկին կուսակցին՝ Գուրգեն Մարտիրոսյանին, ՔՊ ցուցակով կառաջադրեն։
Սակայն Գավառում «ասող» մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր՝ Հայկ Սարգսյանը (շիշ բռնող), նորատուսցի գողական Բանդուրյան եղբայրների հետ պայմանավորվածությամբ որոշում է, որ ՔՊ-ից պետք է ԱԺ նորաթուխ պատգամավոր, նորատուսցի Նարեկ Գրիգորյանին առաջադրի։ Նրան ընթերցողը կհիշի ԱԺ-ում զավեշտական ելույթներից, երբ «սեպտեմբերին» «սեկտեմբեր» էր ասում։
Շատերն են փորձել համոզել ՔՊ վերնախավին, որ սույն անձնավորությունն անցողիկ թեկնածու չէ, գումարած՝ սրանով Գուրգեն Արսենյանին են վիրավորում, անօգուտ՝ Սարգսյան-Բանդուրյաններ տանդեմը հաղթում է։
Գուրգեն Մարտիրոսյանին էլ համոզում են առաջադրվել «Գուրգեն Մարտիրոսյան դաշինքով», որի հիմքում ՔՈ կուսակցությունն է, խոստանալով, որ անցնելուց հետո իշխանական «դաբրոն» կունենա։ Արդյունքում Մարտիրոսյանը 52 տոկոս քվե ստացավ, իսկ Հայկ Սարգսյանի թեկնածուն՝ 40 տոկոս։ Փաստորեն, ՔՊ-ն հաղթել է ՔՊ-ին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը