ՔՊ-ում հիանալի հասկանում են՝ «ժողովրդական աջակցությանն» այլևս ապավինել չեն կարող
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ի ընտրություններից հետո մենք տեղեկացրել էինք, որ դեպրեսիվ ու ապատիկ տրամադրություններ են թե՛ շատ քպականների, թե՛, առավել ևս, ակտիվիստների ու «ձայն կպցնողների» շրջանում, ինչի արդյունքում նրանք սկսել են լքել ՔՊ-ի «նավը»: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս տրամադրություններն անասելի մեծ չափերի են հասել դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո:
Բանն այն է, որ քպականները և քպամերձ շրջանակները հիանալի հասկանում են, որ իրենք այլևս չունեն, այսպես կոչված, «ժողովրդական աջակցությունը»: Նրանք քաջ գիտակցում են, որ բոլոր ընտրատարածքներում իրենք միջինը ստացել են ընտրացուցակում ընդգրկված քաղաքացիների մոտ 19 տոկոսը: Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊ-ում հատկապես անհանգիստ են այն առումով, որ ահռելի վարչական ռեսուրսի կիրառումն անգամ չօգնեց, այսինքն՝ փաստացի, ՔՊ-ի ցուցակների քվեները առավելապես վարչական ռեսուրսինն են:
Սա ինքնին նշանակում է, որ հատկապես ամռանը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո առավել ակտիվ շրջանառվող այն միֆը, թե Փաշինյանն ու իր թիմը դեռևս շարունակում են վայելել «ժողովրդի վստահությունը», կիրակի օրվա ընտրություններում վերջնականապես պայթեց: Մեր տեղեկություններով, քպականներին ու նրանց սատելիտներին լրջորեն մտահոգում է նաև այն հանգամանքը, որ այսուհետ պարզապես չեն կարող իրենց քայլերն արդարացնելու համար հենվել այդ ձևակերպման վրա ու թաքնվել ժողովրդի թիկունքում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց