Վանաձորում նիկոլի կուսակցությունը պարտվել է ավելի քան 13.5 տոկոսով
Հայաստանի երրորդ քաղաքի՝ Վանաձորի ներկայացուցչական մարմնի ընտրությունների բոլոր 63 ընտրատեղամասերի արդյունքների մշակման արդյունքներով վստահ հաղթանակ է տարել «Մամիկոն Ասլանյան» ընդդիմադիր դաշինքը՝ նախկին քաղաքապետի գլխավորությամբ։ Նրա օգտին քվեարկել է ընտրողների 38.71 տոկոսը (12810)։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդամենը 25.06 տոկոս (8295) աջակցություն է ստացել։ Անսպասելի բարձր արդյունք է գրանցել քիչ հայտնի Հայաստանի աշխատանքային սոցիալիստական կուսակցությունը։ Այն հավաքել է ձայների 14.53 տոկոսը (4809): Սակայն բանն այն է, որ այս կուսակցության ցուցակը գլխավորել է ոչ անհայտ Արկադի Փելեշյանը, որը ժամանակին եղել է Վանաձորի փոխքաղաքապետ:
Չորրորդ հորիզոնականում Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունն է, որն ստացել է 4.48 տոկոս (1483 ձայն), նրան հաջորդում է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 4.29 տոկոս ձայնով (1420):
Մնացած 5 մրցակիցները Վանաձորի ավագանի չեն անցել, քանի որ չեն հաղթահարել 4 տոկոսի շեմը: Դրանց արդյունքները հետեւյալն են.
«Լուսավոր Հայաստան»՝ 3.96 տոկոս (1313),
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 2.97 տոկոս (984),
«Հանրապետություն» կուսակցություն՝ 2.64 տոկոս (874),
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն՝ 2.06 տոկոս (683)։
Իսկ վերջին տեղում Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն է` 1.26 տոկոս (419 ձայն)։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»