Ինչն է այսօրվա Հայաստանի դեֆորմացիաների հիմնական պատճառը. պարզաբանում է քաղաքագետը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հասարակությունները կարելի բնութագրել ըստ նրա, թե մարդիկ ինչի համար են պայքարում:
Օրինակ՝ նախնադարյան հասարակությունում պայքարում էին որսի ու որսատեղերի համար, ստրկատիրական հասարակություններում ստրուկներ ունենալու համար, ֆեոդալականում՝ հողի ու այդ հողի վրա ապրող բնակչության համար, կապիտալիստականում՝ մարդկանց շահագործելու համար, ներկայիս Արևմուտքում՝ ֆինանսների տիրապետման ու մարդկանց պահելակերպը կառավարելու համար:
Իսկ ոնց է կարելի բնութագրել վերջին երեսուն տարվա Հայաստանը, ինչի համար է պայքարը գնում: Պայքարը գնում է իշխանության համար, այսինքն լավ ապրելու համար պետք է ունենալ իշխանություն, դա է հիմնական արժեքը ու դրա համար կարելի է զոհաբերել մարդկանց, ֆինանսներ, տարածքներ: Հիմնական «արժեքը» իշխանական լծակներն են ու բնականաբար, դա է պայաքրի իմաստը, դա է մամուլի հիմնական թեման։ Այլ թեմաներ մարդկանց չի հետաքրքրում։ «Քաղաքականության» իմաստը թիմեր ձևավորելն է իշխանության համար որսի մասնակցելու համար։ Պարզ է, նավթ չունենք, գազ չունենք, շուկաներ չունենք, կոմունիկացիաներ չունենք, կրթություն չունենք, մնում է միակ բանը, ինչի համար պայքարելն իմաստ ունի՝ իշխանություն ու պետական բյուջե։
Իշխանություն ունենալը նպատակ է, ոչ թե գործիք այլ համընդհանուր նպատակների հասնելու համար։ Դրա համար համընդհանուր նպատակների ու դրանց հասնելու թեմաները անհետաքրքիր են։
Սա է այսօրվա Հայաստանի դեֆորմացիաների հիմնական պատճառը ու դա մեզ ոչ մի տեղ չի տանում»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց