Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ոստիկանություն Փաշինյանի ու Դավոյանի «պատվի համար»
Ոստիկանությունում հրաժարվել եմ ցուցմունք ու բացատրություն տալ։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։
«Ինձ ոստիկանություն էին հրավիրել նոյեմբերի 18-ին կատարած ֆեյսբուքյան մի գրառման համար, որտեղ իբր գրառման մեջ վիրավորել եմ Նիկոլ Փաշինյանին և Արփի Դավոյանին։ Որի հիման վրա էլ հաղորդում կա հանցագործության մասին»,- ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք ընդում է, որ իր գրառմամբ վիրավորել է նրանց Մանթաշյանն արձագանքեց՝ ոչ, քանի որ կածում է, որ տվյալ մարդիկ չունեն ինքնասիրություն․
«Իմ կարծիքով ցանկացած անձի վիրավորվելու համար կա մի շատ կարևոր նախապայման, այդ մարդը պետք է ունենա ինքնասիրություն ու քանի որ ես վստահ եմ, որ նշված 2 մարդիկ էլ անինքնասեր են, բնականաբար իմ բառերի մեջ որևէ վիրավորանք չի կարող լինել, որովհետև այն մարդիկ ովքեր, որ հայրենիքի վաճառքն ընդունում են որպես նորմալ երևույթ, այն մարդիկ, ովքեր մի ողջ ժողովրդին մոլորեցնում են իրենց կատարած հացագործությունները բարդելով սրա-նրա վրա, այդ մարդիկ բնականաբար չունեն ոչ ինքնասիրություն ոչ էլ վիրավորվելու հատկություն։ Սա ընդամենը քաղաքական հակառակորդներին լռեցնելու մեթոդ է, բայց կարծում եմ մի քիչ ողջամիտ մարդը պետք է գիտակցեր, որ նման մեթոդները մեր վրա չեն աշխատում»,- ասաց նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց