Արթուր Ղազինյանը 14-րդ անգամ չընտրվեց Աժ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այսօր մի շարք հարցերի հետ քննարկվեց նաև հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Այդ պաշտոնում 14-րդ անգամ չընտրվեց «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածուն: Իշխանական խմբակցության պատգամավորները նորից դեմ քվեարկեցին Արթուր Ղազինյանին։
Հարցի քննարկման ժամանակ Արթուր Ղազինյանն ասաց, որ արդեն 14-րդ անգամ արծարծվում է հարցը, և «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածուի հարցին բովանդակային առումով անդրադառնալու հարկ կլինի այն պարագայում, երբ իշխող մեծամասնությունը կփոխի իր դիրքորոշումը։
«Սակայն իշխող խմբակցությունն իր դիրքորոշումը չի փոխել և չի փոխելու, շատ հաճելի է դա լսել։ Առանց հիմնական զեկուցողի ու թեկնածուի ներկայության ընթացակարգի պահպանումը խախտվում է, և այդ պարագայում քվեարկողներն իրավազոր չեն։ Դուք պետք է նիստը հետաձգեք, մինչև կգա հիմնական զեկուցողը կամ կլինի արդեն թեկնածուն։ Մեր խմբակցությունն այս պահին չի մասնակցում, մենք առնվազն լքում ենք նիստերի դահլիճը, դուք շարունակեք քննարկել, դա ձեզ մոտ շատ լավ ստացվում է»,- նշեց Արթուր Ղազինյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց