Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Քաղաքականություն

Մեր սահմանների վրա ձևավորված սպառնալիքները կործանարար հետևանքներ են ունենալու, տեղական, լոկալ բախումներով չեն ավարտվելու

Շուրջ 10 օր առաջ ձևավորված «Ազատագրական շարժման» երեկվա հավաքին՝ Հանրապետության հրապարակում, ներկա էր նաև ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ Անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին, Խոսրով Հարությունյանը շեշտեց՝ սպառնալիքներն այլևս դառնում են անդառնալի։

«Այս ժամանակահատվածը, անունը կդնեք՝ դելիմիտացիա թե դեմարկացիա, տվյալ դեպքում այդքան էական չէ, մեր թշնամին օգտագործում է իր համար ռազմավարական կարևոր դիրքեր վերցնելով, որ նույնիսկ այդ դիրքերը վերցնելուց հետո նույնիսկ ամենաիդեալական սահմանազատումն ու սահմանագծումն անեք, Հայաստանն այլևս մնալու է մեր թշնամու ռազմական բիրտ սպառնալիքի տակ։ Այն 41 կիլոմետրը, որի մասին ասում էր, դա պետք է թշնամին ազատի․․․

Մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ սպառնալիքներն այլևս մեր պետականության լինել-չլինելուն է ուղղված, Հայաստանի լինել-չլինելուն է ուղղված։ Մեր սահմանների վրա միշտ էլ եղել են վտանգներ, սպառնալիքներ, բայց դրանք իրենց որակով, իրենց բնույթով, իրենց էությամբ Հայաստանի համար այս աստիճան վտանգ չեն ներկայացրել, առավել ևս, երբ հիմա ըստ էության դիմագրավելու ինստիտուցիոնալ կարողություներ կարծես պետությունը չունի, այ սա է, որ ամենամտահոգիչն է։ Նման պայմաններում և նման պարագաներում ժողովուրդն իր պետության պատասխանատուն պետք է դառնա, իր պետության տերը, ինքը պետք է դառնա իր իշխանության տերը և իշխանություններին պահանջներ ներկայացնի․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Խոսրով Հարությունյանը։

Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման գործընթացին, Խոսրով Հարությունյանը նկատեց, որ ցանկացած իրավիճակից էլ ելք կա, սակայն պետք է ընդգծել, թե սահմանազատումն ու սահմանագծումն ինչ սկզբունքների հիման վրա են լինելու։


«Այդ եռակողմ հանդիպումից հետո պետք է հստակ հռչակվեր, որ առաջին քայլը, որ անելու են 2 կողմերը, Ռուսաստանն էլ, եթե ուզում է, թող դառնա արբիտրը, նախ և առաջ պետք է քննարկեն սկզբունքները, ի՞նչ սկզբունքներով ենք մենք մոտենալու սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։ Միջազգային պրակտիկայում շատ տարածված է մի մոտեցում՝ ինչ տնօրինում ես, այն էլ տնօրինում ես, բայց հարց է առաջանում՝ արդյո՞ք մենք պետք է համաձայնենք այս մոտեցմանը, գուցե Ադրբեջանին հենց դա է պետք, ինչքան պետք է պոկել, ինչքան պետք է նոր ռազմավարական դիրքեր վերցնի ու ասի՝ ահա, խնդրեմ, եթե ես ունեմ, ուրեմն ես տնօրինում եմ։ Բայց միջազգային իրավունքը նաև արձանագրում է այլ բաներ, որ սահմանն իր էությամբ պետք է լինի այնպիսին, որ չդառնա նոր անկայունության և բախումների աղբյուր։ Այն, ինչ հիմա տեսնում ենք, Ադրբեջանը ռազմավարական դիրքեր է վերցնում, դա ակնհայտորեն հակասում է այս մոտեցմանը, հետևաբար՝ նման սկզբունքի հիման վրա ձևավորել սահման՝ կործանարար կլինի Հայաստանի համար․․․»։

Նախկին վարչապետը շեշտեց, որ սահմանագծման ժամանակ անպայման պետք է հաշվի առնել սահմանամերձ գյուղերի բնակիչների կենսունակության ապահովման խնդիրները․
«Դուք չեք կարող մարդու գոմը վերցնես, ասես՝ սա իմ սահմանն է, գոմն իմ տարածքում է, տունը՝ քո․․․ Էլ չեմ ասում՝ արոտավայրերի, խոտհարքների, ջրային տարածքների, ենթակառուցվածքների մասին․․․ Սրանք հարցեր են, որոնց շուրջ պետք է բանակցություններ վարվեն, մինչև այս սկզբունքները՝ սահմանազատման և սահմանագծման, կողմերի միջև պայմանավորվածության չգան, մինչև դա չդառնա միջազգայնորեն ճանաչելի արձանագրություն, որևէ քայլ սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ չի կարելի անել։ Սրան զուգահեռ՝ պետք է ամրապնդել առաջնագիծը, մեր սահմանները չի՛ կարելի մերկ թողնել․․․»։

Դիտարկմանը, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ ահազանգում են, որ այս փուլում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացով վտանգվում է Արցախը, նրա կարգավիճակը, Խոսրով Հարությունյանն ասաց.

«Նույն այդ միջազգային իրավունքը մի շատ կարևոր թեզ է արձանագրում, ասում է՝ սահմանազատումը չի նշանակում տարածքային ամբողջականության գաղափար, այսինքն, նա տարբերում է՝ ինչ է նշանակում սահմանազատել, սահմանագծել, և ինչ բան է տարածքային ամբողջականության ճանաչումը։ Կա նաև միջազգային դատարանի որոշումը դրա հետ կապված, հետևաբար՝ այս բանակցությունների ընթացքում պետք է շատ պարզ դնենք սկզբունքները՝ սահմանագծել Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, դա բացարձակապես կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հետ։ Հետևաբար՝ մենք այս խնդիրը պետք է հիմա դնենք, որ Արցախի խնդիրը, նրա կարգավիճակի խնդիրը որևէ աղերս չի կարող ունենալ սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ, և դա միջազգայնորեն ունի իր իրավական հիմնավորումը։ Ես համոզված չեմ, որ իշխանություններն այս բոլորը գիտեն, այլապես մենք լսած կլինեին այս ամենի մասին, հետևաբար՝ ժողովուրդն այստեղ հավաքվելով՝ հենց այս պահանջները պետք է դնի իշխանությունների առջև։ Պետք է պահանջի, որ մինչև հանրության համար սահմանազատման և սահմանագծման ընկալելի սկզբունքները չբանակցվեն, և այդ փաստաթուղթը չհաստատվի, ոչ մի բանակցային գործընթաց չի կարող սկսվել․․․»։

Խոսրով Հարությունյանն անդրադարձավ նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթի 9 կետերին և ընդգծեց՝ Ադրբեջանը 1 կետ ուներ անելու, բայց չի կատարել, իսկ Հայաստանը ոչ միայն բոլոր կետերն է կատարել, այլ մի բան էլ գերազանցել ենք։

«Հետևաբար՝ չի կարելի որևէ հարց բանակցել, մինչև գերիները չվերադառնան, սա պետք է լիներ եռակողմ հանդիպման առանցքային հարցադրումը։ 1 տարին անցել է, ի՞նչ ունենք․․․»։

Ամփոփելով խոսքը՝ Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ այսօր կորցնում ենք մեր պետականությունը․

«Մեր նպատակը պետականության գահավիժումը կասեցնելը պետք է լինի, եթե այդ գահավիժման ճանապարհին ամենամեծ, լուրջ խոչընդոտը Նիկոլ Փաշինյանն է, ուրեմն նա պետք է գնա, բայց խնդիրը ոչ թե նրան հեռացնելն է, այլ պետականության գահավիժումը կասեցնելն է, ու այս մարդիկ, որ հարթակի վրա կանգնած են, իրենք հենց դա են ասում։ Նրանց մտահոգում է պետականության կործանումը։ Մեր սահմանների վրա այն սպառնալիքները, որ հիմա ձևավորվել են, դրանք այլևս կործանարար հետևանքներ են ունենալու, սրանք տեղական, լոկալ բախումներով չեն ավարտվելու․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում