Հայտնաբերվել են 44-օրյա պատերազմում զոհված տավուշեցի երկու զինծառայողների աճյունները
Պատերազմից 1 տարի եւ 3 ամիս անց հայտնաբերվել են 44-օրյա պատերազմում զոհված երկու զինծառայողների աճյունները։
«Պատերազմից 1 տարի եւ 3 ամիս անց Տավուշի զավակներին՝ մեր անհայտ կորած տղաներին գտել են։ Տղաները համալրել են անմահների գունդը։
Առաջին նկարում Պողոսյան Ռուբենն է՝ Բերդ քաղաքից, համեստ, մատով ցույց տված ընտանիքի, երիտասարդ ծնողների միակ արու զավակը։ Ռուբենը դպրոցական տարիներից աչքի էր ընկնում պայծառ, գրավիչ ժպիտով, դրական էներգիայով, ընդգծված հարգանքով յուրաքանչյուր մարդու նկատմամբ։ Բնավորության մեջ առանձնացած բացառիկ նրբանկատություն կար շրջապատող աշխարհի նկատմամբ՝ ժառանգած արվեստագետ, տաղանդավոր մայրիկից։
Իսկ աջ նկարում Վահե Պապյանն է՝ Մովսես գյուղից։ Վահեն բացառիկ ընկերասեր մարդասեր, հայրենասեր կերպար ուներ, տակավին երիտասարդ, բայց ամբողջությամբ գիտակցում էր զինվորական ծառայության ամբողջ լրջությունը, բոլորը պատմում են, որ բանակի նվիրյալ է եղել։
Հավերժ փառք ձեզ մեր խղճի, պատվի մարտիկներ։
Մեր ամեն խաղաղ օրվա, մեր ամեն առավոտի համար շնորհակալ ենք Ձեզ։
Թող ձեր հոգին ու մարմինը ճշմարիտ խաղաղությոին ու հանգստություն գտնեն Աստծո ու մայր հողի գրկում»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց