Սահմանամերձ մարզերի մարզպետների մասնակցությամբ ԱԺ հանձնաժողովում քննարկվում է «Աշխարհազորի մասին» օրենքը
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր մի խումբ մարզպետների, զինվորականների մասնակցությամբ փակ ռեժիմով քննարկվեց «Աշխարհազորի մասին» օրենքը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ օրենքն ընդունվել է 2020 թվականի հոկտեմբերին՝ պատերազմի ժամանակ։
«Ամենայն հավանականությամբ, օրենքն ամբողջական չէր, գուցե ինչ-որ խնդիր լուծեց տվյալ օրենքը։ Այսօր մենք հավաքվել ենք, որ հասկանանք՝ այս օրենքն իր մեջ ներառած խնդիրների ամբողջությունը կարողանո՞ւմ է լուծել, թե՞ ոչ, եթե չի լուծում, ապա ի՞նչ պետք է անենք»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Ինչ վերաբերում է նիստը փակ ռեժիմով անցկացնելուն, Անդրանիկ Քոչարյանը պատճառաբանեց, թե նիստի ժամանակ շատ բաների մասին են խոսելու։
«Մեր աշխատանքին այսօր հիմնականում մասնակցում են սահմանամերձ շրջանների՝ Սյունիքի, Արարատի, Արագածոտնի մարզպետները, Գեղարքունիքի մարզպետի տեղակալը և ՊՆ ներկայացուցիչներ»,- հավելեց Անդրանիկ Քոչարյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց