Լոռու մարզպետի օգնականը սպառնում է քաղաքացուն, որ գտնելու է նրան եւ «ոտերները ջարդի» (լուսանկար)
Նիկոլ Փաշինյանի թիմակիցները շարունակում են անպատիժ գործել և սպառնալ ամենատարբեր հարցեր բարձրացնող քաղաքացիներին, գրում է Politik.am-ը:
«Այս անգամ Փաշինյանի թիմակցի թիրախում է հայտնվել վանաձորցի բնապահպան Հակոբ Միկոյանը։ Բնապահպանն իր էջում հրապարակել է իշխող թիմի նախընտրական պաստառ, որը գետնին է նետված, որին ի պատասխան Լոռու մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը գրել է․ «Սաղիդ ասում եմ, արա որդ տուֆտիտ եղաք, գտնելու եմ ոտերներդ ջարդեմ»։
Հետաքրքիր է, որ քաղաքացուն սպառնացող մարզպետի օգնականի այս մեկնաբանությունը չնկատելու են տալիս իրավապահները և սա այն դեպքում, երբ սոցիալական ցանցերում իշխանության հասցեին թթու խոսքն անգամ հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում»,- նշված է հրապարակման մեջ։



















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց