Իշխանական ֆեյքերը հրահանգով հարձակվել են Արթուր Վանեցյանի վրա
Իսրայելական տխրահռչակ Pegasus լրտեսական ծրագրով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին գաղտնալսելու փորձի բացահայտվելուց հետո սոցցանցերում ֆեյքային գրոհ է սկսվել ընդդիմադիր գործչի նկատմամբ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ա. Վանեցյանն այսօր Apple ընկերությունից նամակ է ստացել առ այն, որ իր հեռախոսի մեջ, ըստ ամենայնի, տեղադրվել է Pegasus ծրագիրը, ինչից ենթադրվում է, որ նրան փորձել են գաղտնալսել։ Ա. Վանեցյանն անգամ հրապարակել էր ստացված նամակը, որտեղ Apple ընկերությունը նաեւ հեռախոսն անվտանգ պահելու խորհուրդներ է տալիս։
Սկանդալի բացահայտումից հետո սոցցանցերում իրական գրոհ է սկսվել Ա.Վանեցյանի նկատմամբ, որն իրականացվում է այն կեղծ օգտատերերի կողմից, որոնք օգտագործվում են պրոիշխանական քարոզչություն իրականացնելու համար։ Այլ խոսքով իշխանական ֆեյքերին հրահանգվել է հրապարակավ արշավ սկսել ընդդիմադիր գործչի նկատմամբ։
Արձանագրենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, իշխանությունները 7 մլն դոլար են ծախսել ներքաղաքական կյանքում տարբեր գործիչների գաղտնալսելու նպատակով Pegasus լրտեսական ծրագիրը ձեռք բերելու վրա ու սա այն դեպքում, երբ երկրի սահմանները մնացել են առանց ինժեներաշինարարական աշխատանքների, իսկ զինվորները հայտնվել հակառակորդի՝ բաց թիրախում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց