Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ Փաշինյանի առաջարկից հետո միջազգային հանրության արձագանքը կտրուկ փոխվեց, արձակեց Ադրբեջանի ձեռքերը

Առանց Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի էլ ադրբեջանական ագրեսիան հստակ գնահատական ունի՝ զորքերի ներխուժում, ներթափանցում ՀՀ տարածք։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Նրա խոսքով մեզ շարունակ փորձում են ներկայացնել, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացը լրացուցիչ երաշխիք է ՝ ադրբեջանական ագրեսիան զսպելու ճանապարհին, մինչդեռ դա այդպես չէ։ Տաթևիկ Հայրապետյանը նշում է, որ Հայաստանն ունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ, որով դարձել է ՄԱԿի անդամ, և անգամ առանց սահմանագծման ու սահմանազատման, այդ ագրեսիան նշանակում է զորքերի ներխուժում։

Նրա արձանագրմամբ՝ մայիսի 12-ից հետո ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժումից հետո միջազգային հանրությունից այդ հայտարարություններն ու գնահատականները եղել են։

«Այդ ժամանակ ԱԳՆ-ն իր գործունեությամբ կարողացավ հասնել նրան, որ՝ ի տարբերություն 44-օրյա պատերազմում հնչած գնահատականների, հստակ գնահատականներ ունեցանք այդ թվում ԱՄՆ-ից, Կանադայից, Հնդկաստանից, Ֆրանսիայից։ Մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը ՀՀ տարածքում որակվեց որպես ադրբեջանական զորքերի ներխուժում։ Ցավոք սրտի, երբ ՀՀ վարչապետն այդ ժամանակ հայելային հետքաշման մասին հայտարարություն արեց, ադրբեջանական կողմը հայտարարեց, որ դա իր տարածքն է, և այդ նույն միջազգային հանրությանը դա ներկայացրեց որպես վիճելի տարածք, ինչից հետո հարցը տեղափոխվեց այլ հարթություն»,-նշեց ադրբեջանագետը։

Վերջինս նկատեց՝ միջազգային հանրության հայտարարությունների որակը կտրուկ փոխվել է հայելային հետքաշման վերաբերյալ այդ առաջարկից հետո, որ ոչ միայն չաշխատեց, չզսպեց Ադրբեջանին, այլ ավելի արձակեց Ադրբեջանի ձեռքերը։ Երբ սեփական տարածքը ներկայացնում ես որպես վիճելի տարածք, որևէ ուժային կենտրոն անկախ իր վերաբերմունքից, ավելի հստակ հայտարարություն չի անելու։ Տաթևիկ Հայրապետյանը նշեց՝ նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայից հետո միջազգային հայտարարություններն արդեն լղոզված էին և կողմերին սահմանագծման ու սահմանազատման կոչ էին անում։

«Չեմ կարծում՝ ճիշտ է, որ ադրբեջանական ագրեսիային, ճնշումներին ընդառաջ գնալով սահմանազատման ու սահմանագծման գործընթացի գնալ։ Այդ գործընթացին պետք է գնալ, բայց խնդիրն այն է, թե ինչպես և ինչ միջավայրում ու ոչ ուժի սպառնալիքի ներքո»,-նշեց ադրբեջանագետը՝ հավելելով, որ եթե կարողանայինք միջազգային հանրությունից համաչափ արձագանք ստանալ, իսկ դրանք ստանում էինք նախքան հայելային հետքաշման մասին հայտարարությունը, ապա հստակ գործիքակազմ կունենայինք՝ մեր հետագա քայլերը կազմակերպելու տեսանկյունից։

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև օպերատիվ կապի ստեղծմանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ այդ շփման արդյունքում պետք է ակնհայտ դառնա նաև, թե ով է ավելի շահագրգիռ սադրանքների մեջ, ով՝ ոչ, Տաթևիկ Հայրապետյանը նկատեց՝ օպերատիվ կապի մասին խոսակցությունները վաղուց են և այդպես էլ հստակ չեղավ, թե այդ կապը կար, թե ոչ և եթե կար, ապա ինչպես աշխատեց։

Ադրբեջանագետը գտնում է, որ պաշտպանության նախարարների միջև այդ կապի հաստատումը նույնիսկ 90-ականների պատերազմի ժամանակ է գործել, և հաճախ արդյունավետ է եղել՝ ինչ-ինչ խնդիրներ արագ կազմակերպելու, կարգավորելու տեսանկյունից, հետևաբար դա ինքնին բացասական երևույթ չի կարող համարվել։

«Խնդիրն այստեղ այն է, թե ինչպես ես ներկայացնում դա։ Այսինքն` մինչև հիմա մեզ համար հարցակա՞ն է եղել, թե ով է սադրանքների դիմում։ Մինչև հիմա պետք է հասկանա՞նք, թե ով է սադրանքների դիմում, թե՞ այլ կողմերի ենք ուզում բացատրել։ Անգամ միջազգայինների համար դա այնքան պարզ է»,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իրենք ցանկանում են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, սակայն միջանցքի հարց չի քննարկվելու, Տաթևիկ Հայրապետյանը նշում է, որ Թուրքիան չի գնա հարաբերությունների կարգավորման։

«Որքան հետքայլ ես անում, անում՝ սա էլ կանենք, ճանապարհ էլ կտանք, դուք կկապվեք իրար հետ, մենք խնդիր չունենք, որ թուրքական աշխարհը կապվի, մենք ոսկոր չենք ձեր կոկորդում ու նմանատիպ տեքստեր ես հնչեցնում, դրանից չի նշանակում, որ նրանք քեզ հետ սահման են բացելու։ Վարչապետը, որը մեկ տարի առաջ նշում էր, որ Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս ցեղասպան քաղաքականությունը շարունակելու նպատակով, մեկ տարի անց դրա վերաբերյալ կասկածնե՞ր ունի կամ ցանկանում է լրացուցիչ ճշգրտումնե՞ր մտցնել այդ հարցում»,-նշեց ադրբեջանագետը։

Վերջինս ընդգծեց՝ իրավիճակի վերաբերյալ հստակ գիտակցություն ու գնահատական պետք է լինի, ինչպես նաև պետական ու հանրային մակարդակով համարժեք քայլեր։ Տաթևիկ Հայրապետյանը նշում է, որ չկա որևէ բանական մարդ, որը խաղաղություն չցանկանա, սակայն այդ քարոզը բացասական է ընդունվում, քանի որ մի կողմից խոսում են խաղաղության դարաշրջան բացելու մասին, իսկ մյուս կողմից նորից զինծառայողներ են գերեվարվում, տարածքային կորուստներ լինում և Ադրբեջանի նախագահը սպառնում է բռունցքով հարվածել մեր գլխին։

«Նշանակում է՝ պարզապես ինքնախաբեությամբ ես զբաղված և թմրացնում ես սեփական հանրությանը։ Չեմ ասում դրա հակակշիռը Ալիևի քարոզած ատելությունն է, բայց համաչափ զգոնություն պետք է լինի հանրության ներսում, իրավիճակի գիտակցում, որ արձագանքն էլ իրավիճակին համարժեք լինի։ Սահմանին կանգնած է հայ զինվորը, բայց հասարակությունն այդ զինվորի թիկունք է և հասարակական տրամադրությունները ևս կարևոր են՝ զինվորի հետագա գործողությունների տեսանկյունից»,-ամփոփեց Տաթևիկ Հայրապետյանը։