Քասախի համայնքապետարանի աշխատակիցները շարունակում են գործադուլը
Կոտայքի մարզի Քասախ համայնքի աշխատակիցները շարունակում են գործադուլ անել։ Նրանք դեմ են Կոտայքի մարզպետի որոշմանը, որով համայնքում սպասվող ՏԻՄ ընտրությունից մի քանի օր առաջ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՔՊ-ական Արտակ Թովմասյանը։
«Աշխատակազմում 13 մարդ է աշխատում: Մեր տեղեկություններով՝ համայնքապետը միայնակ է լինում աշխատավայրում կամ իր հետ երկու-երեք հոգի է լինում: Բնակչության մեծամասնությունը կողմ չէ թեկնածուին, համայնքապետարանի աշխատակիցները՝ նույնպես»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նարեկ Մկրտչյանը։
Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ իշխանությունն այս կերպ փորձում է իր ամբիցիաները բավարարել:
«Ամբիցիոզ լուծումներ առանց նորմալ քաղաքական եւ իրավական հաշվարկների՝ սա է ամբողջը ։ Եթե պետք է անտեսեն մեր համայնքի, մեր բնակիչների շահերը, մենք էլ անտեսում ենք իրենց ամբիցիաները։ Երեւի իրենց համար ամբիցիաներն ավելի կարեւոր են քան յոթհազարանոց համայնքի բնակիչների բնականոն կյանքը։ Այս ամբողջը քաղաքական շոու էր՝ մինչեւ ընտրություններն ինչ-որ բան փոխելու համար: Մեր պահանջն է, որ այս լարվածությունն օր առաջ վերացվի համայնքում, եւ աշխատակազմն անցնի իր բնականոն աշխատանքին մինչեւ ընտրությունները»,- նշեց նա։
Քասախ համայնքը դեկտեմբերի 5-ին սպասվող ընտրություններից հետո խոշորացվելու է: Այն միավորվելու է Նաիրի համայնքի մեջ՝ Եղվարդ կենտրոնով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց