Միշուստինը մաքուր հայերեն է խոսել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 18-20-ը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում Երեւանում գտնվող ՌԴ վարչապետը, ըստ մամուլի, երեկոն անցկացրել է հայկական ջազ միջավայրում՝ «Մալխաս» ջազ ակումբում։ Այդ օրը մայրաքաղաքի կենտրոնի երթեւեկությունը մի քանի ժամ կաթվածահար էր, գրվեց, որ Հայաստան ժամանած վարչապետները՝ Փաշինյանի հետ, Թումանյան փողոցում գտնվող «Մալխաս» ակումբում են, դրա պատճառով են փողոցները փակվել։
Սակայն մենք պարզեցինք, որ Նիկոլ Փաշինյանը ներկա չի եղել ջազ երեկոյին, ջազմեն Լեւոն Մալխասյանը հաստատեց դա եւ ասաց, որ ներկա են եղել ՌԴ, Ղազախստանի եւ Բելառուսի վարչապետները՝ իրենց ուղեկիցների, այդ թվում՝ թիկնապահների հետ։ Թիկնապահները տեղավորվել են ակումբի երկրորդ հարկում, վարչապետները՝ առաջին։
Երեկոն անցել է բավականին մտերմիկ մթնոլորտում։ Հայկական արմատներով Միշուստինը մաքուր հայերեն է խոսել ջազմենի հետ, ապա լուսանկարվել նրա հետ։ Մալխասը չթաքցրեց, որ անակնկալի է եկել ՌԴ վարչապետի հայերենից։
Մինչ նվագելը ներկաներից մեկը կատակել է, թե «ձեր սահմանների հարցը հիմա կախված է նրանից, թե ոնց կնվագի Մալխասը»։ Մալխասի կատարումը հիացրել է վարչապետներին։ Ոգեւորությունն այնքան մեծ է եղել, որ Միշուստինն ասել է՝ շատ բարդ բան է մաեստրոյից հետո նման հանդգնությունը, բայց ինքն էլ է ուզում նվագել։
Մենք հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս էր նվագում ՌԴ վարչապետը, Մալխասն ասաց․ «Բավականին հաջող»։ Պարզվում է՝ ՌԴ կառավարության ղեկավար Միշուստինը ռուսական էստրադայի մի շարք հայտնի կատարողների համար երգեր է հեղինակել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը