Այսօր արդեն Փաշինյանի ԱԳ նախարարն է հայտարարել, որ Թուրքիան նոր նախապայման է առաջադրել՝ միջանցք. Պատգամավոր
Այսօր արդեն Փաշինյանի ԱԳ նախարարն է հայտարարել, որ իրենք ուզում են կարգավորել թուրքերի հետ հարաբերությունները, բայց Թուրքիան նոր նախապայման է առաջադրել՝ միջանցք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Երբ ասում էի, որ Թուրքիայից «դրական ազդակներ» չի կարող ստացվել, ինչպես Փաշինյանն էր պնդում, իշխանությունը ներկայացնող տարբեր դեմքեր անիմաստ ջանքեր էին գործադրում համոզելու, որ թուրքերը փոխվել են, արդեն արժե հարաբերություններ կարգավորել։
Երբ Էրդողանն իր խոսքում ուղղակի ու անուղղակի ձևով խոսում էր նախապայմանների դիմաց ՀՀ-ի հետ հարաբերությունների նորմալացման մասին, սրանք իրենց հայտնի կենդանու տեղը դրած պնդում էին՝ դրական ազդակներ կան։
Այսօր արդեն Փաշինյանի ԱԳ նախարարն է հայտարարել, որ իրենք ուզում են կարգավորել թուրքերի հետ հարաբերությունները, բայց Թուրքիան նոր նախապայման է առաջադրել՝ միջանցք։
Բոլորը հասկացել են, թե ովքեր են Հայաստանում իշխանություն զբաղեցնողները և օգտվելով առիթից ով, ինչպես կարողանում է վերցնում է իր հասանելիքը, իսկ դրա դիմաց Հայաստանը միայն կորուստ ու զոհողություններ է ստանում»,- գրել է նա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»