Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի Օվկիանոսների տաքացման վտանգավոր ազդակը. գիտնականները խոսում են կլիմայական նոր իրողության մասին Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով Ոչ մի պաշտոն հավերժ չի. Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակում ՀՀ նախագահ ընտրվելու մասին խոսակցությունները Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին ԱԺ արտահերթ նիստում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված ընտրողների ցուցակների հետ Ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է (տեսանյութ) Մենք կառուցում ենք խաղաղությանը նպաստող իրական ֆիզիկական ենթակառուցվածք. Ուրսուլա ֆոն դեր Լայեն OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանըԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծերՀանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունըԱրարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինիՕվկիանոսների տաքացման վտանգավոր ազդակը. գիտնականները խոսում են կլիմայական նոր իրողության մասինԲրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթովՈչ մի պաշտոն հավերժ չի. Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակում ՀՀ նախագահ ընտրվելու մասին խոսակցություններըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱԺ արտահերթ նիստում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված ընտրողների ցուցակների հետԱմուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է (տեսանյութ)Մենք կառուցում ենք խաղաղությանը նպաստող իրական ֆիզիկական ենթակառուցվածք. Ուրսուլա ֆոն դեր ԼայենOpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FTԱլիևն ընդունել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքին20 միլիոն երեխա արդեն օգտվել է արհեստական բանականությունից. ՅՈՒՆԻՍԵՖԵս քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն ՍիմոնյանԸնդդիմությունը ընտրակաշառք բաժանելու, ստանալու համար պատժաչափի խստացման օրենքի կեսից գնաց ԱԺ դահլիճիցՌեաբիլիտացիոն ծրագիր ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց համարՌուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. ՍիմոնյանՄեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆՃապոնիայի վարչապետն այցելել է ՀնդկաստանԱրմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգըԱլեն Սիմոնյանի ճեպազրույցը2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿՔաղաքական մակարդակում արտահանման խնդիրը լուծված է, բայց մենք չենք կարող ԵՄ դույլով ծիրան տանել. ՓաշինյանՊետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձՔաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է. ՓաշինյանԱզգային ժողովում նախատեսվում է ներդնել պատգամավորների էթիկայի հանձնաժողովի գործունեության նոր կառուցակարգերԿալանքի տակ գտնվող մեղադրյալները և ազատազրկված դատապարտյալները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել դատական նիստերինԿառավարությանը լիազորություն կտրվի արգելելու առանձին պեստիցիդների շրջանառությունն ու կիրառումը ՀՀ-ումՎարորդական վկայականի հարցում նոր փոփոխություններ․ Կառավարությունը հաստատեց նախագիծըԱնահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովինՈստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանաԿիևում հունիսի 3-ը սգո օր է հայտարարվելԻնքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունները կընդլայնվենՔննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի. օրենսդրական նոր նախաձեռնությունԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառԼիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքըԱՄՆ-ը մտադիր է Ադրբեջանի հետ զարգացնել համագործակցությունը էներգետիկայի և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում. ՔարլոնԱՄՆ-ի հավաքականը դուրս է եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլըԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակWildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարներըGTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերԵրևանում անցկացվել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըՀրապարակվել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Նորվեգիայի դեմ խաղումՍենեգալը հրաժեշտ տվեց աշխարհի առաջնությանըՎենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիքՀամատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումըԱռաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հայաստան

Սյունիքի մարզպետի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին ազատ կարձակվի

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին՝ Կարեն Պողոսյանը, ազատ կարձակվի։ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Կարեն Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդություն էր ներկայացվել դատարան, որը մերժվել է։ Պողոսյանի կալանավորման ժամկետը չի երկարացվել։

Նշենք, որ այս պահին Կարեն Պողոսյանը դեռևս գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում, նրա կալանավորման ժամկետը կլրանա առաջիկա օրերին, ինչից հետո նա ազատ կարձակվի, քննիչի կողմից նրա նկատմամբ այլ խափանման միջոց կընտրվի։

Նկատենք, որ այս պահին կալանավորված և Սյունիքից մեկուսացված են Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը, որոնց բացակայության պայմաններում այս իշխանությունների թողտվությամբ ադրբեջանցիներն օր օրի առաջանում, գրավում են հայկական դիրքերը, ուստի հարց է առաջանում, թե զուգահեռ իրականությունում ինչպե՞ս է Սյունիքի մարզպետի որդին, որը մեղադրվում է առավել ծանր հանցագործություն կատարելու մեջ, ազատ արձակվում և, արդյո՞ք դա չէ հենց այն գինը, որի դիմաց Սյունիքի մարզպետը լուռ աչք կփակի՝ Սյունիքը մաս-մաս Ադրբեջանին հանձնելու այս իշխանությունների գործողությունների վրա։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով: Կարեն Պողոսյանը մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի հրազեն պահելու մեջ։

Հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձ տուժող է ճանաչվել։ Հարուցված քրեական գործի շրջանակներում Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, իրավապահները շուրջ երկու ամիս չեն կարողացել հայտնաբերել նրան։ Ի վերջո, սեպտեմբերի 22-ին Կարեն Պողոսյանն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ, իսկ սեպտեմբերի 24-ին դատարանը Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու որոշում է կայացրել։