Ինչո՞ւ է Վաղարշակ Հարությունյանի համար Փաշինյանն անձամբ խնդրել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ, երբ Վաղարշակ Հարությունյանը ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից, տեղեկություններ տարածվեցին, որ նա նշանակվելու է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան: Որոշ ժամանակ առաջ մենք գրել էինք, որ Հարությունյանի՝ դեսպան դառնալու «փափագը» թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչություններում ոչ միայն տարակուսանք, այլև լուրջ զայրույթ է առաջացրել:
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Վաղարշակ Հարությունյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանի հարցումը երկու անգամ ուղարկվել է Մոսկվա, սակայն այնտեղից պատասխան չի եղել: Դեսպանի նշանակման պարագայում հարցումը հաստատվում է 20 օրվա մեջ, իսկ եթե 20 օրում պատասխան չկա, նշանակում է, որ այն մերժված է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հարությունյանի նշանակման դիմումը փաստացի երկու անգամ մերժել է պաշտոնական Մոսկվան, իսկ դրա համար, ասում են, պատճառները շատ են:
Հերթական անգամ, ըստ թերթի տեղեկության, Նիկոլ Փաշինյանն անձամբ է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հարությունյանին այդ պաշտոնում նշանակելու համար: Իսկ թե ինչու է Փաշինյանն անձամբ խնդրում, մտածելու տեղիք է տալիս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց