«Որտե՞ղ եք տեսել, որ ինձ աջակցում են». Փարսյանը` ընդդիմության իրեն աջակցելու մասին
«Շանթ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Գեւորգ Փարսյանն անիմաստ է գտել մասնակցել Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճին, քանի որ նախապես ունեցել է քաղաքացիների հետ հանդպման գրաֆիկ: Այս մասին այսօր` նոյեմբերի14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Փարսյանը` պատասխանեոլով այն հարցին, թե ինչու չի մասնակցել Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճին Կապանում առաջադրված թեկնածուների միջեւ:
Դիտարկմանը, թե ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը հայտարարել է, թե սատարում է Կապանում Գեւորգ Փարսյանի թեկնածությունը, եւ ինչ աջակցություն է իրեն ցուցաբերվել, Փարսյանը նշեց, որ ինքը սատարելու որեւէ բան չի նկատել նրանց կողմից. «Որտե՞ղ եք տեսել, որ ինձ աջակցում են, եթե ուշադիր լինեք, Սեյրան Օհանյանը ասել է, որ պարոն Փարսյանը մեր լավագույն գործընկերներից է, դա ձեւափոխել են, որ լավագույն ընկերն է, իսկ ես այնպես եմ հասկացել, որ պարոն Օհանյանը գովաբանել է ինձ որպես լավագույն համայնքի ղեկավարներից»:
Հարցին, թե գաղափարական հակասություններ չկան «Շանթ Հարությունյան» կուսակցության հետ, Փարսյանն ասաց, որ ինքը համագործակցում է այդ կուսակցության հետ եւ հիմնական գաղափարներն իրեն ընդունելի են, ընդհանուր առմամբ մոտեցումների հետ խնդիրներ չունեն, բայց կան որոշակի հարցեր, որոնց շուրջ հայտարարի են գալիս ընդհանուր քննարկման արդյուքնում:
Անդրադառնալով Կապանում այսօր առկա խնդիրներին, Փարսյանն ասաց, որ անվտանգության հետ կապված իրենք վաղուց են աշխատանքներ կատարում, համագործակցում են բոլոր գերատեսչությունների հետ, համայնքապետարանում ունեն անվտանգության գծով աշխատակիցներ եւ անում են ամեն ինչ Կապանի անվտանգությունը ապահովելու համար:
Հարցին, թե շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Փարսյանն ասաց, որ կայացել են ընտրություններ եւ ժողովուրդն իր որոշումը կայացրել է:
Նշենք, որ Կապանում քաղաքապետ դառնալու համար մրցակցում են «Շանթ» դաշինքը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց