«Ադրբեջանցիների կրակոցներից մեր տանիքը ծակվել է, հարևանի լվացքի վրա էլ են կրակել, բայց ոչ մեկը դրա մասին չի խոսում»․ Երասխի բնակիչն ահազանգում է
Ադրբեջանցիներն ամենօրյա ռեժիմով շարունակում են կրակել Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ։ Երասխի բնակիչներից մի տղամարդ 168.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե նախկինում թշնամին կրակում էր միայն գյուղի ներքևի հատվածի տների, անասնագոմերի և խոտհարքների ուղղությամբ, ապա նախորդ շաբաթ օրը ցերեկով թիրախավորել են գյուղի կենտրոնական հատվածի տները։
«Ժամը 3-ի, 4-ի կողմերն էր, ինտենսիվ կրակ բացեցին, մի քանի փամփուշտ էլ կպել է մեր տանիքներին ու ծակել է, անգամ հարևանի պարանից կախած լվացքին են կրակել, ծակել են շորերը։ Ամենավատն էն ա, որ սրա մասին ոչ մեկը չխոսեց, օրը ցերեկով կրակում են մեր վրա, բայց ոչ մեկը դրա մասին չի խոսում․․․ Ստացվում է, որ անգամ ցերեկը մարդիկ չեն կարող հանգիստ տնից դուրս գալ, էն որ ասում են՝ քոռ գյուլլա, մեկ էլ տեսար՝ եկավ կպավ քեզ․․․»,- ասաց Երասխի բնակիչը։
168.am-ը կատարվածի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանի հետ, սակայն նա հարցը լսելուց հետո ասաց․ «Ես չեմ մեկնաբանում»։
168.am-ը փորձեց կապ հաստատել նաև Պաշտպանության նախարարության լրատվության բաժին, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցները վերջին շրջանում կրկին ակտիվացրել է հակառակորդը։ Բացի դիրքերից, թշնամին գնդակոծում է նաև Երասխ գյուղը, ինչի հետևանքով հոկտեմբերի 9-ին պայմանագրային զինծառայող էր վիրավորվել հրազենային կրակոցներից, դրանից մի քանի օր անց թշնամու կրակոցներից այրվել էր գյուղացիներին պատկանող մի քանի հազար հակ խոտ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց