Մայր Աթոռը մնում է իր դիրքորոշմանը․ Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ հունվարի 5-ը եւ 7-ը աշխատանքային օր դարձնելու մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մնում է իր դիրքորոշմանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով հունվարի 5-ը եւ հունվարի 7-ը աշխատանքային օր դարձնելու նախագծին, որն ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունել է։
«Վաղը Մայր Աթոռը հանդես կգա հայտարարությամբ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց կառավարության ներկայացրած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է ամանորյա տոների ոչ աշխատանքային օրերը կրճատել եւ ոչ աշխատանքային թողնել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը եւ հունվարի 6-ը։ Այսօր հանձնաժողովում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջարկել է ոչ աշխատանքային թողնել նաեւ հունվարի 2–ը։
Ավելի վաղ Մայր Աթոռը դիմել էր Ազգային ժողովի խմբակցություններին՝ առաջարկելով հունվարի 5-ը՝ որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր եւ հունվարի 7-ը՝ որպես մեռելոց հիշատակի օր նույնպես համարել ոչ աշխատանքային օրեր։
Հավելենք, որ գործող օրենսդրությամբ ոչ աշխատանքային են դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց