Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնում այս դժվարին պահին վշտակցության ու մխիթարության խոսքերի համար
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնում իր սիրելի մայրիկի՝ Նորա Սարգսյանի մահվան կապակցությամբ իրեն և իր ընտանիքի անդամներին, հարազատներին ու մերձավորներին հղված ցավակցությունների, անդառնալի կորստյան դժվարին պահին վշտակցության ու մխիթարության, Նորա մայրիկի հիշատակին ուղղված բազմաթիվ ջերմ, սրտաբուխ ու անկեղծ խոսքերի և աղոթքների համար:
Երրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Նախագահ Սարգսյանը բարեմաղթում է, որ Աստված պահապան լինի բոլորի ընտանիքներին, առողջություն և երկար տարիների կյանք տա բոլոր ծնողներին և նրանց զավակներին:
ՀՀ երրորդ նախագահին անցած երկու օրերին խորին վշտակցություն և զորակցություն են հայտնել բազմահազար մեր հայրենակիցներ Հայաստանից, Արցախից և արտերկրից՝ պաշտոնատար անձինք, հոգևորականության, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, Նորա մայրիկի օջախում երբևէ հյուրընկալության արժանացած բազմաթիվ մարդիկ»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց