Արթուր Ղազինյանին 11-րդ անգամ չընտրեցին ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա՝ նոյեմբերի 9-ի նիստի օրակարգում կրկին հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն հարցն էր:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կողմից արդեն 11-րդ անգամ առաջարկվել է Արթուր Ղազինյանի թեկնածությունն այդ պաշտոնում:
Նիստին հանձնաժողովի ընդդիմադիր անդամներից ներկա է միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ միայն «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է տեղեկացրել իր բացակայության մասին:
Հանձնաժողովի իշխանական անդամները Արթուր Ղազինյանի թեկնածությունը կրկին չհաստատեցին հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց