2018-ին դուք միտումնավոր ստում և ապակողմնորոշում էիք հանրությանը
Կարճ դիտարկում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի եւ նախագահի ընտրության վերաբերյալ
Մինչև 2018 թ. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն էր ՀՀԿ նախագահ, Հայաստանի երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը: 2018-ին նրա անձի դեմ պայքարող այսօրվա իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ անթույլատրելի էին համարում ԲՈւՀ-ի կուսակցականացումը և պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից:
2021 թ. ԵՊՀ քաղաքականացված և կուսակցականացված հոգաբարձուների խորհուրդը նախագահ է ընտրում ՔՊ կուսակցության վարչության նախագահ, ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին:
2018-ին ԲՈւՀ-երի կուսակցականացման դեմ պայքարողներ, գիտությամբ զբաղվելու «անհագ ցանկություն» ունեցողներ, ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի ոտքերի տակ պառկելով բողոքի ակցիաներ անողներ, դուք պետք է խոստովանեք, որ.
1. 2018-ին այլ հայացքներ և պատկերացումներ ունեիք, որոնք հիմա գլխիվայր փոխվել են,
2. 2018-ին դուք միտումնավոր ստում և ապակողմնորոշում էիք հանրությանը,
3. հիմա դուք այրվում եք բուռն ցանկությամբ պայքարելու այս վիճակի դեմ, սակայն ձեր ներկայիս կարգավիճակը և պաշտոնները, ցավոք, դա թույլ չեն տալիս:
Հ.Գ. Ինձ այս ամենի մեջ այլ հարց է հետաքրքրում. Ջորջ Օրուելը ժամանակին ականատե՞ս է եղել համանման վիճակի և գրել իր հանճարեղ ստեղծագործությունը` «Անասնաֆերման», թե՞ կանխատեսել է 21-րդ դարի սկզբի Հայաստանի վիճակը և ստեղծել համաշխարհային գրականության այդ զարդը...
Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան