Մանվել Փարամազյանը կմնա կալանավորված, Ալֆայի Չիկոն՝ գրավի դիմաց ազատ կարձակվի
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանավորված։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Մանվել Փարամազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Երվանդ Վարոսյանից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր թափ հաղորդվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Սյունիքի համայնքապետերի նկատմամբ։ Քաջարանի համայնքապետի բնակարանում հուլիսի 8-ին խուզարկություն իրականացվեց, ինչից հետո՝ ժամը 11։15-ի սահմաններում նա բերման ենթարկվեց Երեւան՝ ԱԱԾ ներկայացվելու համար, սակայն ԱԱԾ քննչական դեպարտամենտ է ներկայացվել միայն հուլիսի 9-ին՝ ժամը 01։24-ին։ Համենայն դեպս այդ ժամին է կազմվել ձերբակալման արձանագրությունը։ Հուլիսի 10-ին Մանվել Փարամազյանը կալանավորվել է։ Փարամազյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (երկու դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասի (չորս դրվագ) հատկանիշներով։
Այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է ևս վեց անձ, այդ թվում՝ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանը, որն ավելի հայտնի է Ալֆայի Չիկո անունով։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերի, 38-308-րդ հոդվածի 1-ին մասի, 144-րդ հոդվածի (երկու դրվագ) հատկանիշներով։ Նշված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գործն այժմ գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում, որը գործի՝ դատաքննության նախապատրաստման փուլում քննարկել է գործով ամբաստանյալների խափանման միջոցի հարցը, ինչի արդյունքում Փարամազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ, իսկ Ալֆայի Չիկո անունով հայտնի Արամ Գասպարյանի նկատմամբ կիրառել գրավ։ Միևնույն ժամանակ դատարանը մեղադրյալ Արմեն Անդրեասյանի նկատմամբ կալանքը կիրառելու դատախազի միջնորդությունը մերժել է՝ Անդրեասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով գրավը՝ 5 միլիոն դրամի չափով։ Որոշումը դատարանը հրապարակել է կեսգիշերին։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան