Քաղաքացին ՀՀ վարչապետին սպառնացել է զենքով հասնել մինչև նրա աշխատասենյակ. ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր
Քաղաքացին ՀՀ վարչապետին սպառնացել է զենքով հասնել մինչև նրա աշխատասենյակ. ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր. aravot.am
Քաղաքացին նշել է, որ այդ քայլին է դիմել, քանի որ ինքն անօթևան է, սակայն իր նախկին դիմումները և ՀՀ կառավարության շենքի առջև հայտարարված հացադուլը դրական արդյունքներ չեն տվել:
Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Արմավիրի մարզի դատախազի բանավոր ցուցմամբ նյութեր են նախապատրաստվում քաղաքացի Արսեն Ս.-ի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված դիմում-բողոք-վերջնագրի առնչությամբ: Մասնավորապես, հոկտեմբերի 29-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունից ստացվել է Արսեն Ս.-ի կողմից ՀՀ վարչապետին ուղղված դիմում-բողոք-վերջնագիրը: Այդ դիմում-բողոքում քաղաքացին նշել է, որ ինքն անօթևան է, սակայն իր նախկին դիմումները և ՀՀ կառավարության շենքի առջև հայտարարված հացադուլը դրական արդյունքներ չեն տվել:
Նրա պնդմամբ՝ այդ պատճառով նա ՀՀ վարչապետին սպառնացել է զենքով մուտք գործել ՀՀ կառավարության շենք, հասնել մինչև վարչապետի աշխատասենյակ, իսկ այդ ընթացքում իր կողմից սպանված անձանց համար պատասխանատու կլինի ՀՀ վարչապետը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց