Կարեն Անդրեասյանը վարվեց ՀՀԿ-ականների պես
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դիմում է ներկայացրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար, սակայն պատասխանը դեռ չկա. 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց նախարարը:
Նկատենք՝ նախկինում, երբ կառավարության անդամները դառնում էին կուսակցականներ, այսինքն՝ անդամակցում էին Հանրապետական կուսակցությանը, դա քննադատվում էր նախկին ընդդիմության, այսինքն՝ ներկայիս իշխանությունների կողմից: Նկատենք՝ Հանրապետական կուսակցությանը համատարած անդամակցումներ սկսվեցին Կարեն Կարապետյանի՝ վարչապետ դառնալուց հետո:
Այդ ժամանակ իրար հետեւից ՀՀԿ-ին անդամակցելու դիմումներ ներկայացրեցին տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Ընդ որում, հեղափոխությունից հետո նույն մարդիկ դիմում ներկայացրեցին եւ արդեն հեռացան կուսակցությունից: Նկատենք՝ հեղափոխությունից հետո էլ արդեն ՔՊ-ին անդամակցելու համատարած դիմումներ եղան, որոնց մեջ եւս կարող են լինելու հատուկ պաշտոնի համար անդամակցածներ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց