44-օրյա պատերազմում զոհված, երկկողմանի ծնողազուրկ Արմանի տատիկն ապրում է սոցիալապես վատ պայմաններում
20-ամյա Արման Սահակյանը վիրավոր վիճակում վերադարձել էր կռվի դաշտ վիրավոր ընկերներին դուրս բերելու համար։ Այդ ընթացքում նրան բարձունքից նկատել է թշնամու դիպուկահարը և մահացու վիրավորում հասցրել գլխի շրջանում։
«Արմանը ոտքից վիրավորված էր, շտապօգնություն մեքենան արդեն ճանապարհին էր, որ փրկեր, բայց մինչև այդ Արմանը տեսել էր, որ իր ընկերները վիրավորվում են, մտել էր մարտի դաշտ՝ նրանց դուրս հանելու, սակայն վիրավորվել գլխի շրջանում։ Գիտակցությունը դեռ չէր կորցրել, ջուր էր խնդրել, մի փոքր խոսել էր։ Իրեն Ստեփանակերտում վիրահատում են, տեղափոխում Գորիս, ապա՝ Երևան, որտեղ էլ վիրավորվելուց երկու օր անց՝ հոկտեմբերի 29-ին, Արմանը մահանում է»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արմանի տատիկը՝ Աիդա Թունյանը։
Արմանը վեց տարեկանում կորցրել էր հորը։ Արմանին մեծացրել էին մայրը և տատիկը։ Պատերազմի սկսվելուց մի քանի ամիս առաջ մահացել էր նաև Արմանի մայրը։
«Ես դիմում էի գրել, որ տղային մոտ վայր տեղափոխեին, որովհետև հոգեկան ծանր վիճակի մեջ էր մոր մահվանից հետո, բայց ապարդյուն․ սեպտեմբերի 26-ին բարձրացրեցին դիրքեր»,- նշեց Արմանի տատիկը։
Արմանի տատիկն ունի առողջական խնդիրներ և ապրում է կիսաքանդ բնակարանում։ Տիկին Աիդայի հետ բնակվում է նաև իր որդին, որը մանր աշխատանքներով կարողանում է օրվա գումարը վաստակել։ Արմանի տատիկն ունի առողջական խնդիրներ։ Տիկին Աիդայի խոսքով՝ ինքը բազմիցս դիմել է տարբեր պետական մարմինների օգնության ակնկալիքով, սակայն ապարդյուն։
Եթե ցանկանում եք օգնել Տիկին Աիդային, ապա կարող եք կապ հաստատել նրա հետ հետևյալ հեռախոսահամարով՝
093937197


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց