Արման Թաթոյան. 2021 թվականին օմբուդսմենի գրասենյակը ստացել է մոտ 16 հազար դիմում
Հայաստանում ընդունվել են հակասահմանադրական ակտեր, ինչի մասին վկայում են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ եզրակացությունները։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ․ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը։
Նրա խոսքով՝ ՄԻՊ գրասենյակը առաջիկա օրերին կառավարությանը կներկայացնի համապատասխան օրենսդրական փոփոխությունների ընդունման վերաբերյալ առաջարկություն, ինչը միջազգային կառույցների անմիջական հանձնարարությունն է։ Օմբուդսմենը նաեւ նշեց ֆինանսավորման պակասը եւ գրասենյակային անձնակազմի ավելացման անհրաժեշտությունը։
«2021 թվականին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արդեն ստացել է մոտ 16 հազար դիմում»,-նկատեց Թաթոյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այս տարվա գարնանը հավանություն է տվել «Օմբուդսմենի մասին» օրենքում փոփոխություններին։ Կառավարությունն ըստ էության մադիր է չեղարկել այն դրույթը, ըստ որի՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բյուջեն չի կարող կրճատվել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց