Ակնկալում եք, որ Ամուլսարը կշահագործվի ու փող կգա՞, թե՞ հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում տնտեսական աճ կլինի.Արթուր Խաչատրյանը՝ նախարարին
Կառավարության ներկայացրած բյուջեով 7% տնտեսական աճ է նախատեսված, եթե նույնիսկ հավանականությունների բաշխումը նայենք, որևէ կերպ տնտեսական աճը 7%-ի չի հասնում: Այս մասին խորհրդարանում պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հարց ուղղելով էկոնոմիկայի նախարարին.
«Այդ յոթ տոկոսը որտեղի՞ց է գալիս: Ակնկալում եք, որ Ամուլսարը կշահագործվի, փող կգա՞, թե՞ ակնկալում եք, որ հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում տնտեսական աճ կլինի։ Եթե երկրորդ տարբերակն է, խնդրում եմ նշեք՝ հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական ազդեցության գնահատական արե՞լ եք, թե՞ ոչ»:
Նախարարն էլ նշեց, որ 2022 թվականի բյուջեի և տնտեսական աճի կանխատեսումների մեջ հայ-թուրքական սահմանի բացում ներառված չէ.
«Դրա վերաբերյալ խոսակցությունները ժամանակավրեպ են, մենք չենք ակնկալում, որ կարողանանք հաջորդ տարի հայ-թուրքական սահմանը բացել։ Այդ կանխատեսումը չկա մեր բյուջեի նախագծում»,- ասաց Քերոբյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց