ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը կգործուղվի Ստամբուլ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նոյեմբերի 21-26-ը կգործուղվի Ստամբուլ:
Կառավարության կայքում տեղադրված որոշման համաձայն, Արա Ֆիդանյանը կմասնակցի Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 89-րդ նստաշրջանին։
Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 89-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին 2021 թվականի նոյեմբերի 21-26-ը գործուղել Ստամբուլ:
2. Արա Ֆիդանյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արա Ֆիդանյանի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց