«Եկե՛ք վեցով համատեղ քայլ անենք և խաղաղություն հաստատենք տարածաշրջանում». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում կայացած «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի ավարտին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, որ Անկարան հատուկ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում կայուն խաղաղության վերականգնման հարցին:
Ինչպես փոխանցում է EADaily-ն, թուրք ղեկավարը հայտարարել է, որ ներկա պահին բանակցությունները «3+3» հարթակի (Ռուսաստան-Թուքրիա-Իրան-Ադրբեջան-Հայաստան-Վրաստան) ձևավորման շուրջ շարունակվում են:
«Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան և Հայաստան, եկե՛ք վեցով համատեղ քայլ անենք և խաղաղություն հաստատենք տարածաշրջանում: Այս առումով Իլհամ Ալիևն արդեն առաջարկ է արել Հայաստանին՝ կապված տարածաշրջանում խաղաղության հետ: Կա որոշակի բացասական տրամադրվածություն Վրաստանի կողմից, սակայն եթե բոլոր այդ երկրները դրական մոտեցում դրսևորեն, ապա հարթակը կստեղծվի, և տարածաշրջանը կվերածվի խաղաղության հարթակի»,- Էրդողանին մեջբերում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ նման հարթակի ստեղծումը կնպաստի Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների զարգացմանը դրական ուղղությամբ:


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է