2022 թվականի բյուջեով ԱԱԾ-ին կհատկացվի 42 միլիարդ 669 միլիոն դրամ
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց Արտակարգ իրավիճակների նախարարությունում, Ոստիկանությունում և ԱԱԾ-ում 2022թ-ի բյուջեով նախատեսված ներդրումները և իրականացվող ծրագրերը:
Այսպիսով՝ ԱԻ նախարարությունում գալիք տարում նախատեսվում է իրականացնել 6 ծրագիր, որոնց շրջանակում կլինեն 9 միջոցառումներ:
Ներկայացված 6 ծրագրերն են՝ տեխնիկական անվտանգության կանոնակարգումը, արտակարգ իրավիճակների արձագանքման կարողությունների զարգացումը, սեյսմիկ պաշտպանությունը, փրկարարական ծառայությունները, ռազմավարական նշանակության պաշարների կառավարումը և արտակարգ իրավիճակների պետական բնագավառի պետական քաղաքականության մշակումը:
Ֆինանսների նախարարը նշեց, որ 2022թ-ի բյուջետային նախագիծը Արտակարգ իրավիճակների նախարարության ծախսերի համար նախատեսում է 13 մլրդ 975,8 մլն դրամ:
Ոստիկանությունում 2022թ-ին նախատեսում է իրականացնել կրթական ծառայությունների ծրագիրը և ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակումն ու կառավարումը: Ոստիկանությունում 2022թ-ի բյուջետային նախագծով նախատեսված է 66 մլրդ 585,6 մլն դրամ ներդրում:
Ազգային անվտանգության ծառայությանը 2022թ-ի պետական բյուջեով նախատեսվում է տրամադրել 42 միլիարդ 669 միլիոն դրամ, որը 2021 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 22,85 տոկոսով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց