Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Խնդիր է դրված եղել ոչ թե քաղաքապետ դարձնել Հովհաննես Հարությունյանին, այլ Նազելի Բաղդասարյանի եղբորը

Եւ ընտրություններից առաջ, եւ հետո ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում չի պարտվել եւ ընդհանուր ինքը 90-95 տոկոսանոց հաղթանակ է տարել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Թասիբով» դաշինքի ավագանու թեկնածու Կարապետ Պողոսյանը` անդրադառնալով Գյումրիում ՏԻՄ ընտրությունների արդյունքներին եւ հետընտրական զարգացումներին:

«Ինչ վերաբերում է «Բալասանյան» դաշինքի եւ ՔՊ-ի քաղաքական ամուսնությանը, ապա կասեմ, որ այդ ամուսնությունը կայացել է շատ ավելի վաղուց: Գիտենք, որ 2018 թվականի իշխանազավթումից հետո Սամվել Բալասանյանը շատ նորմալ աշխատել է իշխանությունների հետ` միասին գյումրվա քյալլա էլ են կերել, միասին 2 ԱԺ ընտրություններ են անցկացրել եւ այս ընթացքում հասկանալով, որ Գյումրիում ՔՊ-ն չի կարող հաջողություն ունենալ, իրենք օգտագործեցին եւ «Բալասանյան դաշինք»-ին եւ այլ ուժերին, որպեսզի կարողանային ժողովրդին ապակողմնորոշել եւ այդ ապակողմնորոշման արդյունքում ստանալ իրենց համար բավարար ձայների քանակ»,-ասաց նա:

Կարապետ Պողոսյանը նշեց, որ չնայած ինքը հանդիպել է «Բալասանյան» դաշինքն առաջնորդող Վարդգես Սամսոնյանին, սակայն համագործակցության մասին խոսք գնալ չի կարող:

«Մենք տարիներ իրար ճանաչել ենք եւ ես այդ հանդիպման ժամանակ ես առաջարկել եմ, որ ինքը չգնա ՔՊ-ի հետ համագործակցության եւ զգուշացրել եմ, թե ինչ ծանր հետեւանքներ կարող է այն ունենալ իր կարիերայի համար: Ցավոք սրտի,ինքը ինձ չի լսել, ես գիտեմ, որ այս համագործակցությունը անձամբ իրեն շատ է վնասելու եւ վնասելու է Գյումրի քաղաքին: Բնականաբար ինքը միանձնյա չի կարող նման որոշում կայացնել, ավելի վերեւներում է այս որոշումը կայացվել»,- ասաց նա:

Կարապետ Պողոսյանը համոզված է, որ այս համագործակցության արդյունքում քաղաքում ավելի շատ իշխանություն է ունենալու ՔՊ-ն:

«Ես Վարդգես Սամսոնյանին էլ եմ ասել, որ եթե դուք գնաք համագործակցության ՔՊ-ի հետ, ինչքան սոված, չտես, չկայացած կա, լցվելու են քաղաքապետարան եւ մսխելու են քաղաքը: Իմ կարծիքով այս համագործակցությունը երկար չի տեւի, քանի որ ի սկզբանե այստեղ խնդիր է դրված եղել ոչ թե քաղաքապետ դարձնել Հովհաննես Հարությունյանին, այլ Նազելի Բաղդասարյանի եղբորը` Արման Բաղդասարյանին, որը իմ կարծիքով այս փուլում կգնա փոխքաղաքապետ եւ ինչ-որ մի փուլից սկսած արդեն հաջողություն կմաղթեն Վարդգես Սամսոնյանին, «Բալասանյան» դաշինքին, եւ մարզը կհանձնեն Բաղդասարյաններին»,- ասաց ավագանու անդամի թեկնածուն:

Անդրադառնալով Նազելի Բաղդասարյանին Շիրակի մարզպետ նշանակելու մասին լուրերին, Կարապետ Պողոսյանը ասաց, որ Փաշինյանի իշխանությունը փորձում է մի քանի հավատարիմների օգնությամբ փորձում է իր ձեռքում պահել մարզը:

«Միանշանակ Նազելի Բաղդասարյանը չի կարողանալու որպես մարզպետ աշխատել, կփորձի ֆեյսբուքյան էջերով, ԶԼՄ-ներով ինչ-որ բան ցույց տալ, եւ չի կարողանա մարզը դուրս բերել այն վիճակից,որի մեջ արդեն 3 տարի է մխրճվել է: Մարզում այսօր մերժում են Նիկոլ Փաշինյանին եւ այլ ընդդիմադիր ուժերի էլ, իշխանությունը գետնին գցած է եւ ժողովուրդը սպասում է մի ուժի,որին որ կվստահի»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ երեկ «Բալասանյան» դաշինքի եւ ՔՊ-ի միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել, քաղաքապետ կդառնա «Բալասանյան» դաշինքից Վարդգես Սամսոնյանը: