Իշխանությունները զինված ուժերը վերջնական քանդելու նոր մեթոդի են դիմել. Տիգրան Աբրահամյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ իշխանությունները զինված ուժերը վերջնական քանդելու նոր մեթոդի են դիմել։
Ըստ նրա՝ հարուցված որևէ քրեական գործով ձերբակալությունների, ապա կալանավորումների շարք են սկսում, ինչպես, օրինակ, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործն է։
«Նրանից հետո ԳՇ պետի տեղակալ են կալանավորում, վարչության պետ ու այդպես շարունակ։
2018 թվականից հետո այսպիսի մեծ թվով քրեական գործեր կան, ըստ այդմ, մեկուսացված մեծ թվով զինվորականներ։
Մի մասը կալանավորված են, մյուս մասը՝ թքել ու դուրս է եկել համակարգից, ոմանք նույնիսկ հասցրել են մեկնել արտերկիր։
Հասկանալի է, որ նրանց մեջ կարող են լինել մարդիկ, ովքեր այս կամ այն փուլում հանցագործություն են իրականացրել և այդպիսիք, իհարկե, պետք է ողջ խստությամբ պատասխանատվություն կրեն», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամյանը։
Պատգամավորի խոսքով՝ ակնհայտ է, որ իշխանությունը տարբեր ճնշումների, շինծու գործերի կամ ուղղակի զզվեցնելու միջոցով ցնցումների են տարել առանց այդ էլ ծանր իրավիճակում հայտնված համակարգը, ինչի արդյունքում շատ զինվորականներ հայտնվել են շարքից դուրս։
«Դե նման հարցերն ի պաշտոնե առաջին զինվորականի կարգավիճակ ունեցող ԳՇ պետին չեն անհանգստացնում, ինքն իր խնդիրը լուծել է՝ պաշտոնից խայտառակ ձևով ազատելուց հետո կրկին վերադարձրել են իր պաշտոնին։ Իսկ այս ընթացքում հասցրել է մի քանի կմ խորության տարածքներ զիջել Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածում ու հանգիստ ապրում է։
Բայց դե ինչ խոսք, իր հետևից էլ դեռ կգնան, Նիկոլը ոչինչ չի ներում, ոչ մեկին, եթե նույնիսկ նա առանց ծպտուն ծառայել է իրեն։
Նրանք բոլորը մի փուլում զոհաբերվելու են հանուն Նիկոլի։ Դավիթ Տոնոյանի օրինակը վկա, ով Փաշինյանի կառավարությունում ամենաբարձր իմիջ ունեցող պաշտոնյան էր։
Իսկ ո՞ւր է հիմա նա, այո՛ անազատության մեջ», - հավելել է ընդդիմադիր պատգամավորը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»