Պատգամավորի գործը դորդուբեշ արեց
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը պատգամավորական մանդատից հրաժարականի դիմում է ներկայացրել: Պատգամավորի հրաժարականի դիմումի մասին հայտարարություն է արել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հոկտեմբերի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Հիշեցնենք, որ Նազելի Բաղդասարյանին պատրաստվում են Շիրակի մարզպետ նշանակել, սակայն, մեր տեղեկություններով, մարզպետ Հովհաննես Հարությունյանը հրաժարվում է հրաժարական տալ, պահանջում է բացատրել, թե ինքն ինչում է թերացել:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից