«Եթե ԶՈՒ ԳՇ պետի հրամանով զորքերը ծավալվեին, պատերազմը կկանգներ 7-րդ օրը՝ Ադրբեջանի պարտությամբ»․ Արթուր Ղազինյան
Իշխանությունը 44-օրյա պատերազմի հանգամաները քննող խորհրդարանական հանձնաժողով չի ձևավորում, որովհետև շատ լավ տեսնում է, որ ընդդիմությունը վճռական է տրամադրված և հանձնաժողովի շրջանակում օգտվելու է իր իրավունքից՝ պահանջել և ստանալ ցանկացած փաստաթուղթ, պահանջել և լսել ցանկացած պաշտոնատար անձի, տալ հարցեր, տեսաձայնագրել հարցաքննությունները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Կորսված հաղթանակ. Դավաճանություն թե անգրագիտություն» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Իշխանության հիմքերը պայթեցնող բոլոր ռումբերը այդ հանձնաժողովի տակ են գտնվում, դրա համար իրենք այդ հանձնաժողովը չեն ստեղծելու»,- հավելեց նա ու հստակեցրեց, թե ինչ կարևոր փաստաթղթեր պետք է հանձնվեն հանձնաժողովի անդամների ուսումնասիրությանը։
«Եթե ստեղծվի քննիչ հանձնաժողով, ապա մեկ քառորդի պահանջով հանձնաժողովին պետք է ներկայացնեն սեպտեմբերի 20-ից մինչև 27-ն ընկած ժամանակահատվածում ռազմական հետախուզության բոլոր զեկուցագրերը։ Հանձնաժողովին պետք է ներկայացվի ՊՆ-ի զեկուցագիրը վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ սպասվող պատերազմի մասին։ Հանձնաժողովին պետք է ներկայացվեն ԳՇ պետի կողմից այդ ընթացքում ընդունված որոշումները․ ի՞նչ է ուղարկվել, ի՞նչ հրաման է արձակվել ՀՀ ԶՈՒ-ին, այսինքն՝ բանակային կորպուսներին։ Տրվե՞լ է արդյոք համար մեկ մարտական պատրաստականություն և տրվե՞լ է արդյոք հրաման՝ ծավալել զորքը, թե՞ ոչ»,- ասաց պատգամավորը։
Արթուր Ղազինյանը շեշտեց, որ զորքը ծավալելու հրամանի մասին տեղեկատվությունը ամենակարևորներից է՝ պաշտոնապես արձանագրելու համար, թե ինչ հետևանք է ունեցել այդ հրամանի առկայությունը կամ գոյություն չունենալը պատերազմի վերջնական ելքի վրա։
«Եթե ՀՀ զինված ուժերը Գլխավոր շտաբի պետի հրամանով ծավալվեին, և մենք սեպտեմբերի 27-ին թշնամուն իրապես դիմավորեինք պատրաստ վիճակում, ես հավաստիացնում եմ, պատերազմը կկանգներ 7-րդ օրը՝ Ադրբեջանի պարտությամբ։ Զորքը չի՛ ծավալվել, գտնվել է զորանոցում, զենքը դուրս չի՛ բերվել զինապահեստից, գտնվել է զինապահեստում, թշնամուն հայտնի են եղել ՀՕՊ համակարգի բոլոր լոկացիաները»,- ասաց Արթուր Ղազինյանը։
Նա հայտարարեց նաև, որ ի թիվս այլ խնդիրների, տեղի չի ունեցել նաև ԶՈՒ-ի համալրում։
«Այսպիսի «գրագիտությամբ» դավաճանությունը պետք է մտնի համաշխարհային պատմության դասագրքերի մեջ»,- ասաց պատգամավորը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց