Նախարարն է խորհրդակցություն արել, նախարարն է խնդիր ստացել. Մելիքսեթ Պողոսյանը՝ Սյունիքի բարձունքներից զորքը դուրս բերելու մասին
Սյունիքի Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը չգիտի ինքը մասնակցե՞լ է Սյունիքի կարևոր բարձունքներից հայ զինծառայողների հետ քաշվելու ու դիրքերը ադրբեջանցիների հսկողությանը հանձնելու քննարկումներին, թե ոչ։ Համենայն դեպս՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում մարզպետը դժվարացել է կապակցված որեւէ պատասխան տալ։
Ինչպես արդեն հայտնի է՝ դեկտեմբերի 18-ին եղել է զորքերի հետքաշման հրաման, որը նախատեսված չի եղել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պնդել է, որ զորքերի հետ քաշելու հարցով ԱԽ նիստ չի հրավիրվել, բայց քննարկել է ԱԽ տարբեր անդամների, նաեւ Սյունիքի մարզպետի հետ։
«Փաստինֆո»-ն այսօր կապ հաստատեց մարզպետի հետ՝ հասկանալու, արդյոք քննարկմանն ինքը մասնակցել է, ինչ կարծիք է ունեցել, ի՞նչ պայմաններով է հայկական զորքը Սյունիքի բարձունքներից հետ քաշվել և արդյոք մարզպետը դա համարել է լավագույն լուծումը Սյունիքի անվտանգության ապահովման համար։ Պողոսյանն ուղղորդեց հարցերն ուղղել ռազմական գերատեսչության նախկին ղեկավարին։
«Բանակից հարցրեք, ամենաճիշտը ինքը կպատասխանի։ Առաջվա նախարարին հարցրեք։ Նախարարն է խորհրդակցություն արել, նախարարն է խնդիր ստացել, նախարարից հարցրեք, ինքը ճիշտ կպատասխանի ձեզ»,- ասաց Պողոսյանը։
Հարցին՝ արդյոք Փաշինյանը ճի՞շտ է ասում, որ մարզպետը այդ քննարկմանը ներկա եղե՞լ է, Պողոսյանը հետաքրքրվեց՝ «ո՞ր քննարկմանը»։ Ստանալով պատասխան, որ խոսքը դեկտեմբերի 18-ից առաջ՝ զորքերը հետ քաշելու հրամանի մասին է, Մարզպետը մեկ անգամ էլ նշեց, որ ԶՈՒ-երը պետք է պատասխանեն հարցին, ցանկության դեպքում գրավոր կպատասխանեն։
Ճշտող հարցին՝ արդյոք ներկա՞ եղել է այդ քննարկմանը և նախապես իմացե՞լ է արդյոք, որ հայկական զորքերը Սյունիքից հետ են քաշվելու, մարզպետը հարցը լսելուց հետո անջատեց բջջայինը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց