Նիկոլ Փաշինյանն ացնում է սահմանները, փախուստի է դիմում մեր հարցերից.Տիգրան Աբրահամյան
Նիկոլ Փաշինյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ չի պատասխանում սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հարցերին, անցնում է սահմանները, շատ դեպքերում հարցից փախուստի դիմելու համար անդրադառնում է լրիվ այլ բնույթի հարցերի, որոնք օրվա օրակարգի հետ կապ չունեին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և հավելեց, որ այս պարագայում Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումների գնալու որևէ նպատակահարմարություն չի տեսնում:
Պատգամավորն ընդգծեց, որ երկրի սահմաններին ու անվտանգությանը վերաբերող հարցերում իշխանությունը պետք է հաշվետու լինի հասարակության առջև։
«Երբ ընդդիմությունն ասում է, որ կուլիսների հետևում չպետք է ձեռք բերվեն պայմանավորվածություններ կամ փաստաթուղթ ստորագրելու թեման չպետք է լինի գաղտնի, ոչ թե պահանջ է դնում, որ Փաշինյանը գա, պարտադիր ընդդիմության հետ խոսի, այլ հասարակության առաջ հաշվետու լինի, և չունենանք նոյեմբերի 9-ի նոր փաստաթուղթ, որի մասին հանրությունը ստորագրելուց հետո իմացավ», -ասաց Աբրահամյանը:
Պատգամավորը վերահաստատեց խմբակցության դիրքորոշումը՝ «Պատիվ ունեմ»-ը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման մեկ օրակարգ ունի՝ իր հրաժարականի հարցը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց