Բավական է կառչեք Քոչարյանի քաղաքական կապիտալից. Ռուբինյանը փոխեց Խամոյանի խոսքը՝ «այսինքն՝ փրփուրներից մի կառչեք էլի»
Այս նախաձեռնությունը իշխանական լծակները քաղաքական շահերին ծառայեցնելու դասական դրսևորում է:Այս մասին ԱԺ-ում ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը և նշեց, որ իշխանական պատգամավորները թեև պնդում են, որ սրանով պայքարում են չնույնականացվող աղբյուրների դեմ, բայց ակնհայտորեն սա անանուն աղբյուրների դեմ պայքար է.
«Ուզում եմ հիշեցնել, որ այս ամենին հղում տալով է Նիկոլ Փաշինյանը կայացել որպես լրագրող, որպես քաղաքական գործիչ և դարձել ՀՀ ղեկավար»,-ասաց նա:
Ագնեսա Խամոյանը արձագանքեց նաև ՔՊ-ական պատագամվոր Վահագն Ալեքսանյանին, որն ավելի վաղ խորհրդարանում ելույթ էր ունեցել՝ Ռոբետ Քոչարյանի լուսանկարը ձեռքին.
«Պարոն Ալեքսանյան չէի սպասում, որ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը ձեր ծոցագրպանում եք ման գալիս, մեկ էլ Նիկոլ Փաշինյանն էր ողջ քարոզարշավի ժամանակ Քոչարյանի նկարը իր գրպանը դրած ման գալիս:
Ձեր հայտնի խոսքը ուսապարկերի մասին բոլորը լավ են հիշում, դուք լավագույնս տվել եք այդ սահմանումը, ինձ հետաքրքիր է՝ փոխվե՞լ է ձեր վերաբեմունքը ուսապարկերի մասին արված գրառման վերաբերյալ:Ես տեսնում եմ փայլփլուն աչքերով հիմա նայում եք ինձ, նույն փայլփլուն աչքերով այն ժամանակ նայում էիք Գագիկ Ծառուկյանին»,-ասաց Խամոյանը և դիմեց ՔՊ-ական պատգամավորներին
«Նորմալ է, որ կառչած եք Նիկոլ Փաշինյանից, բայց բավական է կառչեք Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կապիտալից»:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ փոխեց պատգամավորի արտահայտությունը.
«Այսինքն՝ փրփուրներից մի կառչեք էլի»:


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է