Թե ուր բերեց մեզ այս ջայլամային վարքագիծը, բոլորս ենք տեսնում
Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Մեղրիի ՀԷԿ-ի նախագծի կոնսերվացման ֆոնին տարածաշրջանային ու, մասմավորապես, իրանա-ադրբեջանական օրակարգում նոր շունչ են ստանում Խուդաֆերինի ու Ղըզ-Ղալասի ՀԷԿ-երի կառուցման նախագծերը:
Բաքվում հայտարարում են, որ շինարարությունն ավարտին հասցված կլինի 2024 թ.-ին:
Ինչպես գիտենք, ի հեճուկս ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ 2016 թ. կնքված իրանա-ադրբեջանական համաձայնագրի, Իրանը շարունակում էր կամուրջներ կառուցել Արաքս գետի վրա, ինչը ստիպում էր ջղաձգվել ադրբեջանական կողմին: Այսօր իրավիճակն էապես փոխվել է, ՀԷԿ-երի կառուցման համար նախատեսված տարածքներն այլևս վերահսկվում են Բաքվի կողմից, ու միամտություն կլինի կարծել, որ Իրանը բաց կթողնի դեռևս 1980-ականներից մշակվող այս նախագծին մասնակցելու հնարավորությունը՝ հատկապես հաշվի առնելով վերջինիս մոտ տարեցտարի աճող էլեկտրաէներգիայի պահանջարկը:
Տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից իրականացվող նախաձեռնությունները Հայաստանում գնահատվում էին որպես «տեղեկատվական փուչիկ»: «Հարավային գազային միջանցքը»՝ փուչիկ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին՝ փուչիկ, Քազվին-Ռեշտը՝ փուչիկ: Դա արվում էր թե պաշտոնական, թե փորձագիտական, թե լրատվական տիրույթներում:
Թե ուր բերեց մեզ այս ջայլամային վարքագիծը, բոլորս ենք տեսնում: Չսովորենք պրագմատիկորեն գնահատել մեր շուրջ տեղի ունեցող զարգացումները, չկարողանանք ապակոդավորել մեր հարևանների քայլերի իրական շարժառիթները՝ հերթական անգամ որպես մանրադրամ կօգտագործվենք նրանց հարաբերություններում»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց