Սեյրան Օհանյանը մանրամասներ հայտնեց փակ հանդիպումից
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով խորհրդարանական փակ քննարկումից հետո Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողներին հայտնեց, որ այստեղ հրավիրել էին քաղաքական գործիչներին՝ գերատեսչությունների առաջին դեմքերին, որոնք տիրապետում են քաղաքական, ռազմավարական, ռազմաքաղաքական և նաև՝ իրավական հենքերին:
«Այս քննարկման ընթացքում շատ հարցերի պատասխաններ մենք չստացանք: Չստացանք հարցերի պատասխաններ, որոնք ուղղված պետք է լինեին պատերազմից հետո իրավիճակի գնահատմանը, դրա շրջանակներում մեր պետությունում ռազմավարական վերանայման իրականացմանը: Գիտեք, որ նոյեմբերի 9-ին հայտարարություն է տեղի ունեցել, որի համաձայն՝ զորքերը պետք է կանգնեին այնտեղ, որտեղ մարտական գործողություններն ավարտված են: Երկրորդ եզրակացությունն այս քննարկումից այն է, որ որևիցե հենք չի եղել, որ հայկական զորքերը՝ լինի պաշտպանության նախարարություն թե սահմանապահ զորաբաժանումներ, հետ քաշվեն այն դիրքերից, որտեղ պատերազմն ավարտվել է՝ հատկապես Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում: Մեր եզրակացությունը մեկն է՝ այդ ամենն իրականացվել է բանավոր կերպով ՝ ՀՀ իշխանությունների կողմից, թե ում կողմից՝ թող իրենք գնահատեն և մեր հանրությանը ներկայացնեն:
Երրորդ՝ ժամանակին որոշում չի ընդունվել կարևոր ռազմավարական կետեր, ճանապարհներ, բարձունքներ զբաղեցնելու, արդեն իսկ՝ թեկուզ չհաստատված, իրավական հենք չունեցող, բայց այն շփման գծում, որը նախկինում եղել է Խորհրդային Միությունում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այսինքն՝ պետք է արագ կերպով մոբիլիզացիա արվեր, պետք է որոշումներ ընդունեին: Այդ որոշումների ընդունելու ժամանակահատվածը մեկ-երկու ժամ է, ամենակարևոր կետում դիրքերը կահավորելու ժամանակահատվածը՝ մի քանի օր է, իսկ տեղի բնակչության օգնությամբ (որովհետև նրանք կազմավորել են ջոկատներ և առաջարկել իրենց օգնությունը) ավելի արագ կկահավորվեր: Բայց կատարվել է հակառակը՝ օրինակ, Սյունիքի մարզում ՏԻՄ-երից եղել են ստորաբաժանումներ, որոնց ցուցում են տվել հետ քաշվել այն դիրքերից, որոնք իրենք զբաղեցնում են»,- մանրամասնեց Սեյրան Օհանյանը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»