Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է Թրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին Պահպանում և տարածում եք հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթը ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել Պետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում ինքնուրույն պատերազմ սկսել Իրանի դեմ Ափսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ Քոչարյան Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի, կսահմանվեն ընտրելու իրավունքի նոր պահանջներ. ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին քվեարկված նախագծերը Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր Իրանը մերժել է ԱԷՄԳ-ի մուտքը իր միջուկային օբյեկտներ Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության խորացմանը Ալեն Սիմոնյանն առաջին ԱԺ նախագահն է, ով պաշտոնավարել է իր գործունեության ամբողջ ժամկետը ԱԺ-ն միաձայն ընդունել է ընտրության իրավունքի ցենզ սահմանող օրինագիծը

Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում էԹրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներինՊահպանում և տարածում եք հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթըԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակելՊետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում ինքնուրույն պատերազմ սկսել Իրանի դեմԱփսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ ՔոչարյանԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, կսահմանվեն ընտրելու իրավունքի նոր պահանջներ. ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին քվեարկված նախագծերըՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիրԻրանը մերժել է ԱԷՄԳ-ի մուտքը իր միջուկային օբյեկտներՀամաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության խորացմանըԱլեն Սիմոնյանն առաջին ԱԺ նախագահն է, ով պաշտոնավարել է իր գործունեության ամբողջ ժամկետըԱԺ-ն միաձայն ընդունել է ընտրության իրավունքի ցենզ սահմանող օրինագիծըԱլեն Սիմոնյանի ելույթը ԱԺ-ումՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործությունForever 20` հուզիչ հարգանքի տուրք եղբայրներինԵզրափակիչ փուլում Ռոնալդուի առաջին գոլն ու Ռամուշի հաղթական հարվածըՀայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը պարտվեց Եվրոբասկետի նախընտրական փուլի վերջին խաղումԱդրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին արժանացել է ՎԶԵԲ-ի 2026-ի գրական մրցանակին. նա գրել է հայկական կոտորածների մասինԴպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրերԵս բախտավոր եմ, որ ունեմ աշխարհի լավագույն դարպասապահներից երեքինՔարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. ReutersԱյսինքն, ընտրակեղծարարը, պետության դեմ հանցագործը կարող է գալ, ընտրվել պատգամավորի թեկնածո՞ւՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըԱԺ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ ԱրշակյանինԽորհրդարանը քննարկել է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծըԻրանը զգուշացնում է Հորմուզի նեղուցում չհաստատված ուղիներով անցնող նավերին՝ ուժային պատասխանների մասին Բելառուսի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան մեկնելուցԹուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ. Ռուբեն ՌուբինյանՄոլդովայի վարչապետը հրաժարական է տվելՈւսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքը հանձնվեց շահագործման. ՊապիկյանԻրանում տեղի կունենա երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունըՆիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետՀորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ չնայած հրադադարինՏեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել պատգամավորների ընդունելությանըՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդՍտորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար. ԿԳՄՍ նախարարՄեկնարկել են Երևան-Կազան-Երևան ուղիղ չվերթներըԴատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, գնալով պետք է ամրապնդվիՌուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչՄարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 03.07.2026Պետական, համայնքային նշանակության ապորինի շենքը ո՞րն աԸնդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ոլորտներումԳագիկ Բեգլարյանը կմնա կալանավորվածԸնտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն են բացահայատվելՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումըՆա կմնա բոլոր գյումրեցիների հիշողության մեջ՝ որպես քաղաքի ամենավառ, կենսախինդ ու բարի գույներից մեկըԱրմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվել էՆիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան
Հայաստան

Ահռելի սոցիալական մարտահրավերներ կան, որոնց համարժեք բյուջետային հատկացումներ չեն կատարվում

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանում շարունակվում է գնաճ արձանագրվել, ինչի մասին են վկայում նաև հրապարակված պաշտոնական ցուցանիշները: Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը նկատում է՝ Հայաստանի տնտեսությունում գնաճային ֆոնը բավականին սուր է արտահայտված ոչ միայն վերջին 1-2 ամիսների ընթացքում, այլ դեռ նախորդ տարվանից:

«Մենք դեռևս 2020 թ. դեկտեմբերից լուրջ գնաճային ճնշում ենք նկատում տնտեսության մեջ, որը, ի հեճուկս Կենտրոնական բանկի կողմից իրականացվող տարբեր միջոցառումների, կիրառվող տարբեր գործիքների, այդուհանդերձ, չի մարում: Ըստ էության, գնաճի տեմպերը տնտեսությունում տեղի ունեցող բացասական գործընթացների արդյունք են: Սա ակնհայտ է, մանավանդ երբ այդ ամենին նայում ենք ժամանակի դինամիկայի մեջ: Ակնհայտ է, որ թե՛ բնակչության, թե՛ բիզնեսի մոտ բացասական սպասումներ կան: Սա է այն հիմնական պատճառը, որ գնաճը որևէ կերպ չի մեղմվում, գնաճի տեմպերը չեն թուլանում»,- «Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Անդրադառնալով գնաճի զսպման հնարավորություններին՝ մեր զրուցակիցը նշեց. «Իրականում ԿԲ-ն, ըստ իս, իր ողջ գործիքակազմն այս ընթացքում կիրառել է: Մենք այս տարվա ընթացքում մի քանի անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացում տեսանք, մի քանի անգամ դոլարային ներարկումներ են եղել տնտեսության մեջ և այլն: Այսինքն, մեծ հաշվով, ԿԲ-ն իր գործիքակազմի շրջանակներում փորձում է գնաճը կառավարելի դարձնել:

Բայց քանի որ տնտեսությունում տեղի ունեցող խորքային բացասական գործընթացները թույլ չեն տալիս, որպեսզի գնաճը մեղմվի, ստացվում է, որ ԿԲ-ի կիրառած գործիքակազմն ու վարած քաղաքականությունը ևս բավարար արդյունավետություն չունեն: Այստեղ շատ կարևոր է, որ միայն ԿԲ-ն միայնակ չպայքարի գնաճի դեմ, այլ կառավարությունն էլ իր գործիքներով տնտեսական որոշակի կանխատեսելի քաղաքականություն իրականացնի, որը, ցավոք, չենք տեսնում: Բացի այդ, կառավարությունը պարտավոր է որոշակի կանխատեսելի միջավայր ձևավորել, որը կրկին վարվող տնտեսական քաղաքականության շրջանակներում չի իրականացվում»:

Իսկ թե ինչ նկատի ունի տնտեսագետը, երբ մատնանշում է խորքային բացասական գործընթացների մասին, մանրամասնեց. «Այստեղ ամենակարևորը բացասական սպասումներն են, որոնք ձևավորված են հատկապես անվտանգային երաշխիքների բացակայության պայմաններում: Այսինքն, թե՛ բիզնեսի, թե՛ հասարակ քաղաքացիների պարագայում մենք գործ ունենք անվտանգային հսկայական անորոշությունների հետ: Այդ անորոշությունները, ուզենք, թե ոչ, որոշակի սպասումներ են ձևավորում: Նույն բիզնեսը երաշխիքներ է ուզում իր անվտանգ, անխափան ու բնականոն աշխատանքի համար, իսկ այդ երաշխիքները պետությունը չի կարողանում տրամադրել:

Անվտանգային բաղադրիչից բացի, կարող ենք նաև նշել քաղաքական կայունության խնդրի մասին:Բոլորս տեսնում ենք քաղաքական այն անկայուն վիճակը, որն առկա է մեր երկրում, ինչն իր հերթին ևս անորոշություններ է ստեղծում: Բացի այդ, կան սոցիալական խնդիրներ, որոնք օրըստօրե ավելի են խորանում: 6 կամ անգամ 8 տոկոսանոց գնաճն այդքան խնդրահարույց չէր լինի, եթե դրան զուգահեռ մարդկանց եկամուտները գոնե ինչ-որ իմաստով աճեին, բայց փոխարենն ունենք մարդկանց եկամուտների առնվազն չբարձրացում, որոշ դեպքերում՝ անգամ նվազում: Դրան զուգահեռ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն էլ ավելի մեծ տեմպով են աճել, ինչի հետևանքով օբյեկտիվորեն տնտեսության մեջ սոցիալական խնդիրներ են առաջացել, որոնք այդպես էլ չեն հաղթահարվում»:

Անդրադառնալով սոցիալական ոլորտին ու այդ ոլորտում նաև բյուջեով նախատեսվող ծախսերին՝ Կառլեն Խաչատրյանը նախ հիշեցրեց, որ աղքատության ցուցանիշը նախորդ տարի կրկին աճել է: «Թեև այս տարվա ցուցանիշները դեռ չկան, բայց ակնհայտ է, որ բնակչությունը գնալով ավելի ու ավելի է աղքատանում: Պետության կողմից տրամադրվող նպաստների կամ բազային կենսաթոշակների ինչ-որ չափով բարձրացումը չի կարող այդ խնդիրը լուծել, այլ քայլեր են անհրաժեշտ: Նախ՝ պետք է ֆիքսենք, որ նույն նպաստների կամ կենսաթոշակների բարձրացումն իրականացվում է բյուջետային միջոցների հաշվին, ինչ-որ իմաստով՝ նաև պարտքային ռեսուրսների հաշվին:

Հետևաբար, օրինակ՝ կենսաթոշակի՝ մի քանի հազար դրամով բարձրացումն առանձին վերցրած սոցիալական խմբի համար այդ պահին խնդիր կլուծի, բայց ընդհանուր տնտեսության կտրվածքով որևէ էական բան փոխել չի կարող: Ինչ վերաբերում է մնացած խմբերին, որոնք բյուջետային նպաստներ կամ այլ աջակցություն չեն ստանում, նրանց պարագայում պետությունը պետք է կարողանա նորմալ տնտեսական միջավայր ձևավորել, որ բիզնեսն ի զորու լինի այդ մարդկանց ավելի շատ վարձատրել: Այսօրվա պայմաններում, երբ գործազրկության ահռելի տեմպեր կան տնտեսության մեջ, օբյեկտիվ է, որ աշխատուժի գինը չի կարող աճել: Մեծ հաշվով, պետությունը պետք է կարողանա բավարար կանխատեսելի միջավայր ձևավորելու միջոցով նպաստել, որ մարդկանց եկամուտները աճեն, ինչը չի արվում»,-ընդգծեց Կառլեն Խաչատրյանը:

Անդրադառնալով 2022 թ. բյուջեին, որի շուրջ քննարկումներն արդեն սկսվել են Ազգային ժողովում, տնտեսագետը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Իմ կարծիքով, մենք արմատական փոփոխությունների կարիք ունենք, բայց վարվող պետական քաղաքականության մեջ որևէ կերպ այդ կարդինալ փոփոխությունները չեն իրականացվում: 2018-ից հետո որևէ կերպ մեր բյուջետային, նաև հարկային քաղաքականությունը չի վերաիմաստավորվել, չի վերանայվել: Անընդհատ նոր մոդելի տնտեսության, թռիչքաձև աճի մասին ու այլ գեղեցիկ լոզունգներ են հնչել, բայց փաստն այն է, որ թե՛ 2019, թե՛ 2020, թե՛ 2021-ին ու հիմա՝ արդեն նաև 2022ի բյուջեն, նույն տրամաբանությամբ, նույն կառուցվածքով, նույն համամասնություններով է: Առանձին փոքրիկ բացառություններ կան, բայց գլոբալ էական փոփոխություն այս առումով չկա: Հետևաբար, ասել, որ 2022-ի բյուջեով մենք արմատական փոփոխություններ ենք ունենալու տնտեսության մեջ, առնվազն միամիտ է»:

Անդրադառնալով մասնավորապես սոցիալական ոլորտին, որը բյուջեի երեք կարևոր ուղղություններից մեկն է հայտարարվել, նա ընդգծեց. «Ասվում է, որ սոցիալական բաղադրիչին մեծ ուշադրություն է դարձվում, բայց միշտ էլ մեր երկրի պետական բյուջեում սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերն ամենամեծն են եղել: Առանձին տարիներին սոցիալական ոլորտից հետո երկրորդ տեղում եղել են կա՛մ պաշտպանությունը, կա՛մ պետական ապարատի հետ կապված ծախսերը: Հետևաբար, չի կարելի ասել, որ այս տարվա բյուջեն առանձնանում է նրանով, որ պետությունն ավելի մեծ ուշադրություն է դարձնում սոցիալական խնդիրներին:

Ընդհակառակը, իմ գնահատմամբ, շատ ավելի մեծ ավելացում պետք է նախատեսվեր նշված ոլորտի համար, որովհետև հատկապես պատերազմից հետո մենք շատ լուրջ սոցիալական խնդիրներ ունենք երկրում: Խոսքը Արցախից տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների, նաև այն հայորդիների մասին է, որոնք պատերազմի հետևանքով հաշմանդամ են դարձել: Խոսքը նաև այն ընտանիքների մասին է, որոնք զավակ են տվել հայրենիքին: Այսինքն, այսօր մեր առջև ահռելի սոցիալական մարտահրավերներ կան, որոնց համարժեք բյուջետային հատկացումներ չեն կատարվում»:

Ամփոփելով՝ Կառլեն Խաչատրյանն ընդգծեց. «Քանի դեռ մեր երկրում անվտանգային ու քաղաքական հարցերը վերջնականապես լուծված չեն, տնտեսությունը չի կարող զարգանալ, սոցիալական խնդիրներին համարժեք արձագանքել հնարավոր չէ: Սա միանշանակ է: Հետևաբար, ասված անվտանգային ու քաղաքական կայունությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է տնտեսության զարգացման համար: Թեպետ նշված կայունության բացակայության պարագայում ևս զարգացման խնդիր չի լուծվի:

Հետևաբար, այս պահին առկա իրողությունները հաշվի առնելով՝ պետությունը պարտավոր է ամենամեծ ուշադրությունը դարձնել երկրում անվտանգային խնդիրների ու անորոշությունների լուծմանը, քաղաքական կայունության հաստատմանը: Դրանից հետո արդեն մենք կկարողանանք մտածել կամ քննարկել, բանավիճել տնտեսական զարգացման մոդելների, տնտեսական քաղաքականության այս կամ այն գործիքի կիրառման կամ չկիրառման նպատակահարմարության շուրջ: Մինչև դրան հասնելը, սակայն, գոնե անվտանգային ու քաղաքական խնդիրները պետք է լուծել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում