Ո՞ւմ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց․ Գեղամ Նազարյանի հարցը՝ Վահան Քերոբյանին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, դիմելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ասաց, որ իրեն խնդրել են բարձրացնել մեկ հարց՝ ո՞ւմ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց․
«Վերջին հաշվով Դուք նշեցիք, որ այս ամենն արվում է, որ մեր ժողովուրդն աշխատի, Դուք նկատե՞լ եք, որ մեր ժողովուրդը չափից ավել է աշխատում, մեր ժողովուրդն աշխատում է կիրակի օրերին շինհրապարակներում, տոնակնա օրերին՝ խանութներում , մեր ժողովուրդը հանգիստ, որպես այդպիսին, չունի։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն առիթ էր գոնե մի մասի համար՝ ընտանիքով հավաքվելու, միմյանց տեսնելու»,-ասաց Գեղամ Նազարյանը։ Շարունակելով միտքը՝ պատգամավորն ընդգծեց․
«ճի՞շտ է արդյոք այն պնդումը, որ այս ամենի նպատակն էր մոտիվ գտնել՝ հունվարի 7-ն աշխատանքային տոն հռչակելու, որովհետև մնացած բոլոր 4 տաղավար տոներին հաջորդած մեռելոց հիշատակի օրերը խլեցին, մնացել էր հունվարի 7-ը դա էլ խլեցիք»,-ասաց Գեղամ Նազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ի Կառավարության նիստում որոշում է ընդունվել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին։
Ըստ դրա՝ Ամանորի և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։ Այդ օրերը ոչ աշխատանքային կլինեն։
Իսկ հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր են սահմանվում։
Կառավարությունում կարծում են, որ օրենքի ընդունումը կապահովվի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը, ինչը դրական ազդեցություն կունենա առևտրի, արդյունաբերության, ծառայությունների թողարկման ծավալի և այլ բնագավառների վրա։


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է