Հույսները ընկերներն ու բարեկամներն են. ՔՊ-ական պատասխանատուները պարզապես «ձեռուոտ» են ընկել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրությունները գործող իշխանությունների համար ստացել են «կենացմահու» իմաստ։
Հոկտեմբերի 17-ի ընտրություններից հետո հասկանալով, որ, մեղմ ասած, այդքան էլ հեշտ չի տեղերում հաղթանակ ապահովել, իշխանությունները մարզերում մոբիլիզացրել են իրենց հնարավոր ու անհնար բոլոր ուժերը։ Սակայն իրականում շատերն արդեն չեն էլ ցանկանում Փաշինյանի ու իր կուսակցության հետ համագործակցել, ընտրությունների ՔՊ-ական պատասխանատուները պարզապես «ձեռուոտ» են ընկել։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, քանի որ, վերը նշվածից զատ, նաև իրենց աչքն է վախեցած, իշխանությունները նույնիսկ ընտրական հանձնաժողովներում չեն կարողանում հավատարիմ ներկայացուցիչներ նշանակել, հենց այդ պատճառով էլ անցել են քավոր-սանիկական հայտնի տակտիկային։
Այսպիսով, մեր տեղեկություններով, այն տեղամասերում, որոնք առավել ռիսկային են, Փաշինյանի թիմակիցները նշանակել են իրենց մերձավորագույն ընկերներին ու հարազատներին՝ հայր, մայր, եղբայր, քույր, զոքանչ, աներ և այլն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց