Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Բիզնես

Եթե ձկնորսներին ամսական 200 հազար դրամ տրվի, նրանք չեն մտնի լիճ. Բարդուղ Գաբրիելյան

Ամեն տարի Շրջակա միջավայրի նախարարությունը պայմանագիր է կնքում մեր կենտրոնի հետ, որ մենք գնահատենք Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարները: Այս մասին NWES.am-ի հետ զրույցում նշեց ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:

«Վերջին տարվա կտրվածքով մենք տվեցինք մեր գնահատականն ու առաջարկները: Կառավարությունը գտավ, որ այս տարի կարող է իրականացնել փորձարարական որս, որ ձկնորսներին հնարավորություն տա գալու իրավական դաշտ: Ես անձամբ կարծում եմ, որ այս փորձարարական որսի մեջ ոչ մի նորույթ չկար: Դա հին ձեւն էր, որը երկար տարիներ մեր մոտ կար, արտոնագրային որսի համակարգը, որը իրեն չարդարացրեց եւ որսը Սեւանում դարձավ անկառավարելի»,-ասաց նա:

Գաբրիելյանը տեղեկացրեց, որ խոսքը հիմնականում սիգի մասին է, որովհետեւ կողակի եւ բեղլուի պաշարները խզված են, պահանջում են նույնիսկ արհեստական վերականգնում: Իշխանինը պահպանվում է զուտ արհեստական վերարտադրման հաշվին:

«Սիգի պաշարները վերջին տարիներին կայունացել են, բայց փաստը, որ շարունակվում է որսը մանավանդ ձվադրման շրջանում, չի թողնում, որ պաշարները շատանան եւ հասնեն այն մակարդակի, որ մենք տանք ինչ-որ քանակ որսալու առաջարկ:

Այս տարի Շրջակա միջավայրի նախարարության հետ համաձայնեցինք, որ կարելի է 250 տոննա որս կատարել մինչեւ սեպտեմբեր: Հետո նախարարը ինձ զանգահարեց, ասաց՝ սոցիալական հարցեր կան, առաջարկեձց եւս 50 տոննա ավելացնել: Մենք գտանք, որ այդ 50 տոննան չի խանգարի՝ պայմանով, եթե կողմնակի որս չի իրականացվի: Մենք պնդեցինք, որ դա լինի մինչեւ հոկտեմբերի 15-ը, որովհետեւ սկսվում է նախաձվադրումային շրջանը:

Մենք մենք տեսնում ենք, որ 15-ը անցել է, որսը շարունակվում է, որն անօրեն որս է: Ես անգամ տեսել եմ, որ ոչ միայն ձուկ է վաճառվում, այլ նաեւ ձկնկիթ,-հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է ձկնորսների բողոքին, որ իրենց թույլ չեն տալիս ձուկ որսալ, Բարդուղ Գաբրիելյանն ասաց, որ իրենք միշտ էլ ասել են, որ այս հարցն արգելելով չի լուծվի. «Մենք առաջարկել էինք ձկնորասական նոր համակարգ ստեղծվի, որը կստեղծի ձկնորսների ավելի կայուն եկամուտ, այսինքն աշխատավարձի ձեւով ստանան եկամուտ՝ անկախ նրանից այդ ամիս իրենք որսի գնում են, թե ոչ»:

Նրա խոսքով, այսօր ձուկը էժան է վաճառվում, որովհետեւ այն ինքնարժեք չունի, ձկնորսը որսում է, միայն բենզինի ծախսն է:

Գաբրիելյանը նաեւ նկատեց, որ Գեղարքունիքի մարզում պետք է որոշակի ծրագրեր իրականացվեն, աշխատատեղեր բացվեն, որովհետեւ եթե դու բնակիչներին արգելու ես ձուկ որսալ, տեղը մի այլ բան պետք է առաջարկես:

«Այդ առումով ձկնորսների պահանջն ինչ-որ տեղ արդարացի է, բայց ոչ թե պետք է թողնել, որ ձվադրման շրջանում ձուկ որսան, այլ պահանջեն իրենց սոցիալականպայմանների բարելավում: Եթե նրանց ամսական 200 հազար դրամ տրվի, նրանք չեն մտնի լիճ:

Ցավոք, ձկնորսները ձվադրման շրջանում, ինչպես նաեւ գարնանը մանր ձուկը որսում են: Դա է պատճառը, որ ձկնորսները մեզ ասում են՝ էդ ո՞նց է, որ գիտնականները տալիս են 600 տոննա, բայց մենք բռնում ենք 2 հազար տոննա: Այո, իրենք րոսում են այդ մատղաշ սերնդի ձկներին, մենք դա ոսրի ոբյեկտ չենք համարում»,-ընդգծեց նա: