«Տպավորություն ունեմ, որ Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմը «միաժամանակյա խաղ» է վարում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և նույնիսկ Թուրքիայի հետ»
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը փոփոխության է ենթարկվում։ Տարածաշրջանում կտրուկ մեծացել է Ռուսաստանի ու Թուրքիայի դերակատարումը։
Տպավորություն ունեմ, որ Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմը «միաժամանակյա խաղ» է վարում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ նույնիսկ Թուրքիայի հետ։
Նման վարքագիծը հղի է ողբերգական հետեւանքներով։
Պատմությունը ցույց է տվել, որ անկախ «սեզոնային քաղաքական մերձեցումներից»՝ Ռուսաստանն ու Թուրքիան մրցակիցներ ու հակառակորդներ են մեր տարածաշրջանում։
Մեր փոքր տարածաշրջանում առկա են ռուսական եւ թուրքական զորքերը, ուստի անթույլատրելի ու անհնար է «միաժամանակյա խաղ» վարել դաշնակից Ռուսաստանի եւ NATO-ի անդամ Թուրքիայի հետ։
Հայաստանը մեծ ընտրություն չունի։
Թուրքիայի հետ իբր թե «խաղաղասիրական», իսկ իրականում Հայաստանն «էրմենիստան» վերածելու օրակարգը կործանարար կարող է լինել։
Պետք է երկարաժամկետ անվտանգային ու քաղաքական դաշնակցության խորացում Ռուսաստանի հետ։
Բայց այդ դաշնակցությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է նախ եւ առաջ ազատվել հակապետական, ԵԱՏՄ-ն «ադրբեջանացում» համարող կապիտուլյանտ ռեժիմից»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց